Զորավար Անդրանիկի աջ թևը` Արտաշես Սուճյան

ՀԱՅԴՈՒԿԸ ԱԽԱԼՑԽԱՅԻՑ

Զորավար Անդրանիկի աջ թևը` Արտաշես Սուճյան

« Մի՛լաց , մայրս, մի՛ լաց : Դու որդիդ կորսուցիր, իմ աջ թևս կտրվեցավ». Անդրանիկ

Լևոն Կանցյանի գրառումներից

Անդրանիկի զորաբանակում, որպես վաշտի հրամանատար` նա մասնակցել է տասնյակ մարտերի շատ անգամ է նայել մահվան աչքերին և միշտ էլ հաղթող դուրս եկել : Պատանեկությունից ոտքի տակ էր տվել Նեմրութն ու Կարկառը, Սասունն ու Մուշը, գործել Սասնա արծիվների հետ և միշտ` առաջնագծում : Որտեղ ազնիվ գաղափարի ու ազգային արժանապատվության համար մարտեր էին մղվում , այնտեղ Սեպուհի ու Դումանի , Սմբատիու Մանվելի հետ Արտաշես Սուճյանն էր ` իր քաջերով :

Եղեռնական 1915-ին Անդրանիկի առաջին վաշտի հրամանատարի ղեկավարված միավորումը մասնակցում է Մոկսի ու Դիլմանի , Դատվանի, ճակատամարտներին, այնտեղից Նախիջևան : Անդրանիկի կարգադրությամբ մեկնում է Բուլղարիա` Սոֆիայի բարձրագույն զինվորական դպրոցում ուսանելու : Սակայն դպրոցը չավարտած` ետ են կանչում և հատուկ հանձնարարությամբ ուղարկում Օդեսա : Այստեղ նրան ձերբակալում են դինամիտի տեղափոխման պատրվակով: Վարպետորեն ամեն ինչ թաքցնում է, սակայն որպես կասկածելի անձի` աքսորում են Սիբիր:

Արտաշես Սուճյանն Անդրկովկասում է: Իր ծննդավայր Ախլցխայում տեսակցում է հարազատների հետ, որոնց տարիներով չէր հանդիպել, այնտեղից մեկնում Ուրմիա, Թավրիզ , Ստամբուլ և Վան : Իմանալով ,որ զորավարը Բուլղարիայում է` մեկնում և համալրում է հայ ֆիդայինների ստորաբաժնումը, մասնակցում թուրքերի դեմ բուլղարիա ժողովրդի մղած ազատագրական պայքարին : Վառնայի մատույցներում շրջափակման մեջ է վերցնում թշնամու հետևակայնինների դասակը, կատաղի մատում վիրավորված է, բայց շարունակում է կռվել:

Թշնամու դասակից մի քանի զինվոր են կենդանի մնում, որոնց էլ գերի է վերցնում :
Անդրանիկը Բուլղարիայից վերադառնում է Քանաքեռ, որտեղ կազմակերպվում էր հայկական գունդը: Արտաշեսը Քանաքեռում է: Առաջին վաշտի հրամանատարը առաջադրանք է ստանում մեկնել Ախթամար: Դիրքեր է գրավում Նարեկա վանքում : Առաջին վաշտը շրջափակման մեջ է :

Հանկարծակիի բերելով թուրքերին` գիշերային մարտերից մեկի ժամանակ ոչնչացնում է թշնամու պարեկներին , ազատագրում իր զինվորներին, իսկ ինքը վանքի պարիսպից ցած թռչելու ժամանակ ծանր վիրավորվում է, բայց չի լքում ռազմաճակատի առաջին գիծը, անցնում է հակահարձակման և թշնամուն հետապնդում մինչև Վան:
Արտաշես Սուճյանը դարձավ բանակի սիրելին, որի անունով էին երդվում հայ կամավորները: Համաժողովական պայքարի ազատամարտիկը պարգևատրվում է Գեորգիևյան երկրորդ և երրորդ աստիճանի խաչով , մեդալներով : Հայ կամավորներից նման պատվի են արժանացել Անդրանիկը , Ավոն , Սեպուհը Դումանը :

Զորավար Անդրանիկին է նվիրում իր Քիշմիշ անունով նժույգը: Ճակատագրական էր Դիլմանի ճակատամարտը : 1916-ի մարտին քաջ ու անվեհեր վաշտապետը ծանր վիրավորվում է, բայց չի լքում դիրքերը: Քաջ սպային մարտական ընկերները զինվորական կառքով տեղափոխվում են Կարս : Բայց… քաղաքի մատույցներում նա կնքում է իր մահկանացուն: Կարսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում է Արտաշեսի հոգեհանգստի պատարագը և որոշվում է հրամանատարի մարմինը հողին հանձնել Թիֆլիսում :

Թաղման հանձնաժողովի նախագահ Անդրանիկը օր առաջ Թիֆլիսում էր: Հերոսի ծննդավայրից այստեղ էին ժամանել Ախալցխայի քաղաքապետ Զորի Զորյանը, քույրը Հայկանուշը, Շարլ Ազնավուրի տատը, հարազատներ, զինակիցներ: Հերոսին մեծ շուքով հողին են հանձնում Խոջիվանքի գերեզմանատանը` զորավար Քեռու կողքին: «Հորիզոն» թերթի 1916-ի ապրիլյան համարներից մեկ մի ամբողջ էջ էր նվիրել Արտաշես Սուճյանի հիշատակին, վաշտապետի լուսանկարով :

Հերոսի աճյունը գերեզման իջեցնելու պահին, երբ Հայոց գրական ընկերության երգչախումբը կատարում էր Մակար Եկմալյանի երաժշտությամբ և Մկրտիչ Պեշիկթաշյանի բառերով «Մահ քաջորդույն» և «Թաղումն քաջորդույն» մարտական օրհներգ դարձած երգերը, հերոսի սգսվոր մորն է մոտենում զորավար Անդրանիկն ու ասում. « Մի՛ լաց , մայրս, մի՛ լաց : Դու որդիդ կորսուցիր, իմ աջ թևս կտրվեցավ »:

Հին, խունացած լուսանկարը, որ տպագրված էր թերթի այդ համարում , ինձ հանձնել է Արտաշես Սուճյանի ութսունամյա դուստրը` Օֆելյա մայրիկը: Այն առանձին հմայք ունի և խորհուրդ : լուսանկարի հավաքական ուժը Անդրանիկին է` առաջին շարքի մեջտեղում նստած: Նրա հետևում կանգնած ` Արտաշես Սուճյանը , որ ձեռքը դրել է Անդրանիկի ուսին : Այդտեղ են Սեպուհն ու Ավոն , գնդի բժիշկ Զուբրևը, Սմբատը: Փա՜ռք նրանց:

Աղբյուչ՝ Էրգրականչ

(Visited 81 times, 1 visits today)