Թաթուլ Ավոյանին տեղափոխել են հիվանդանոց

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ սիրված ու ճանաչված երգիչ Թաթուլ Ավոյանին տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սիրված երգիչը իր բարեկամի տանն է եղել, երբ ինքնազգացողությունը վատացել է ու ահազանգել են Երևանի 103 շտապօգնություն:

Բժիշկների օպերատիվ ժամանման արդյունքում հնարավոր է եղել առաջին բուժօգնություն ցուցաբերել, ապա շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց:

SHAMSHYAN.com-ը փորձում է պարզել, թե ինչ ախտորոշմամբ է Թ. Ավոփյանը տեղափոխվել հիվանդանոց:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 10 օր առաջ նա Ամերիկայի Միացայալ Նահանգներում սրտի ստենդավորում է ունեցել:

(Visited 48 times, 1 visits today)