Հայաստանում երկօրյա սուգ հայտարարվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ օգոստոսի 17-18-ը Հայաստանում սուգ է հայտարարվել:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»,- ասվում է որոշման մեջ:

(Visited 15 times, 1 visits today)