Հայտնաբերվել է Օլգա Բուզովան

Երգչուհի և հեռուստահաղորդավար Օլգա Բուզովայի հետ, ով սարեր էր թռել ուղղաթիռով և մեկ օր կապի մեջ չէր եղել, ամեն ինչ կարգին է։ Այս մասին հայտնում է REN TV-ն՝ վկայակոչելով աղբյուրին։

Նրա խոսքով՝ արտիստը ներկայումս հանգստանում է հյուրանոցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ լեռներում կապի խնդիրներ են եղել։ Նա հավելել է, որ ուղղաթիռը, որը կատարողին հասցրել է հանգստավայր, վերադարձել է բազա։

Ավելի վաղ Բուզովայի PR մենեջեր Անտոն Բոգոսլավսկին հայտարարել էր հեռուստահաղորդավարուհու անհետացման մասին։

(Visited 42 times, 1 visits today)