Սիրված և օգտակար… Ինչպե՞ս պատրաստել թզի մուրաբա. Բաղադրատոմս

Թզի մուրաբան սիրված և օգտակար մուրաբա է: Այն շատ համեղ պատրաստելու համար անհրաժեշտ է.


Բաղադրամասեր
թուզ — 1 կգ,

շաքարավազ — 1 կգ,

ջուր — 1 բաժակ

Պատրաստման եղանակը

Վերցնել թզի դեղին տեսակը, լավ լվանալ, կտրել կոթունները և պատառաքաղով երկու կողմից ծակել:

Ընդհանուր հյութի վրա ավելացնել կես բաժակ ավել ջուր:

Հեռացնել հյութը և հովացնել, թողնել՝ սառչի, լցնել թուզը հյութի մեջ, բայց դնել շատ մարմանդ կրակի վրա:

Եփելու ընթացքում անընդհատ խառնեք և հետևեք պատրաստման ընթացքին:

Եփել կես ժամ, նորից հովացնել, նորից եփել, նորից հովացնել:

Հովանալուց հետո մի հատ էլ եփել ու ստուգել, եթե հյութն արդեն քաշվել է թզի մեջ, վերցնել կրակից և լավ սառեցնել: Սառելուց հետո լցնել բանկաները:

(Visited 24 times, 1 visits today)