Ինչպե՞ս ազատվել գլխի ոջիլից.

Բավականին տհաճ է զգալ, թե ինչպես են փոքրիկ արարածներ քայլում գլխիդ վրա: Բացի այդ՝ սա շատ մարդկանց մոտ սարսափ է առաջացնում:

Բոլորս էլ գիտենք, որ ոջիլից ազատվելը ցավոտ է ու երկար ժամանակ է պահանջում:

Այս եղանակով շատ արագ և հեշտ կարող եք ազատվել դրանցից։

Սա ոչ միայն էժան է, այլ նաև միանգամայն անվտանգ։

Ձեզ պետք կգա՝
Ոջիլի դեմ հատուկ սանր,
Բերանի խոռոչը ողողող հեղուկ,
Սպիտակ քացախ,
Ցնցուղի գլխարկ,
Սրբիչ։

Ի՞նչ պետք է անել

Գլխին քսեք բերանի խոռոչի հեղուկը, դրեք գլխարկը և մեկ ժամ սպասեք:

Թրջեք մազերը, իսկ հետո սպիտակ քացախով լվացեք․ այն կօգնի ազատվել ոջիլի ձվերից: Նորից դրեք գլխարկը և մեկ ժամ սպասեք:
Հետո սովորական շամպունով լվացեք մազերը և ընթացքում սանրով սանրեք:

(Visited 18 times, 1 visits today)