Լեոնարդո դա Վինչին և Հայկական Ճարտարապետությունը. Քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյան

Բրիտանա-իրանցի հայ աշխարհագրագետ և քարտեզագետ-քարտեզաբան Ռուբեն Գալչյանը գրում է.

Լեոնարդո դա Վինչին և Հայկական Ճարտարապետությունը
Հայ արվեստի սիրահարներից էր Լեոնարդո դա Վինչին, ով Վերածննդի լավագույն ներկայացուցիչներից է համարվում:

Սրա վկայությունը նրա ՛՛Հայկական նամակներ՛՛ աշխատությունն է, որը նրա ՛՛Ատլանտյան ձեռագրեր՛՛ հատորի մասն է կազմում:
Այստեղ նա գործածել է իր աշխատանքին յուրահատուկ տեխնիկան:

Հայաստանում գծած իր էսքիցները մեզ համոզում են, որ նա հավանաբար առաջիններից էր (եթե ոչ առաջինը) ով ընդունել էր հայ ճարտարապետության ոճը և տեխնիկան, (հատկապես գմբեթի կառուցվածքը):

Կոստան Զարյանը նրա ՛՛Հայկական նամակներ՛՛-ի մասին գրում է. Լեոնարդոյի ազդեցության տակ էր, որ Բրամանտեն թողեց գոթական ոճը՝ ընդունելով հայ ճարտարապետության հիմունքները, որոնք ապագայում Սբ Պետրոսի Տաճարի կառուցմանը դեպի նոր ուղղություն առաջնորդեցին:

Նույն աշխատության մասին Կոստան Զարյանի մի այլ վկայություն նշում է թե ինչե՞ր պատահեցին Լեոնարդոյին Հայաստանում կեցության ընմթացքում (օրինակ, նա և բնիկներն իչնպե՞ս անցան բնական աղետների միջով):

Լեոնարդոն հիացած էր հայկական միջանդարյան մանրանկարչությամբ և նրանց ներկերով: Նա իր հետ Հայաստանից բերեց ինչ որ մուգ դեղին (կամ բաց սրճագույն) ներկ, որը մինչ այդ Եվրոպայում չէր կիրառվել:

՛՛Հայկական նամակներ՛՛ աշխատության էջերից մեկի աջում առկա են մի քանի հակիրճ ֆռազներ, որոնք հավաքված են ՛՛Գրքի մասեր՛՛գլխագրի տակ: Սա մի կարևոր դիտողություն է նրա մասին, որ Լեոնարդոն ծրագրում էր Հայաստանի իր տպավորությունները, զգացմունքները և մտահոգությունները շարադրել մի նոր գրքի մեջ:
Պատկերում Լեոնարդոյի ՛՛Ատլանտյան ձեռագրի՛՛, ՛՛Հայաստանի նամակներ՛՛ մասից թերթ 145-ա-ն է:

Աղբյուր – Եվրոպական ինտեգրման ոչ պետական կազմակերպություն – Հայաստանի Հանրապետություն

nurblog.info

(Visited 26 times, 1 visits today)