Նրանք երկուսն էլ դարձան հայ-եզդիական եղբայրության ամրապնդման դրոշակակիրները

Եզդի զորավար Ջահանգիր աղան իր հեծելազորով կանգնեց իր հայ եղբայրների կողքին ու կենաց-մահու կռիվ տվեց թշնամու դեմ։ Եզդի հերոսը մասնակցեց Սարդարապատի, Բաշ-Ապարանի ճակատամարտերին՝ կռիվներից մեկի ժամանակ անձամբ վրեժխնդիր լինելով հայ ու եզդի ազգերի բնաջնջման ջատագով ու թուրքական զորքերի հրամանատարներից Ֆերիկ փաշային։

Եզդի պատգամավոր Ուսուբ բեկն էլ իր օրենսդիր գործունեության ողջ ընթացքում ջանք ու եռանդ չէր խնայում եզդի գաղթականներին ու պատերազմից տուժածներին սոցիալապես աջակցելու համար։

Հիրավի, եզդիների պատմության մեջ Ջահանգիր աղան և Ուսուբ բեկը հավերժ կմնան որպես ազգային հերոսներ, ովքեր պայքարում էին հայոց պետականության կայացման, զարգացման, հայրենիքի անվտանգության, հայ ու եզդի ազգերի պաշտպանության համար։

Նրանք երկուսն էլ դարձան հայ-եզդիական եղբայրության ամրապնդման դրոշակակիրները՝ շարունակելով իրենց ապուպապերի սկսած՝ «հային զորավիգ լինելու» գործը։

Շնորհավոր լինի անկախության օրը։
Շնորհավոր տոնդ, Հայ ու Եզդի ազգ։

Հ.Գ. Առաջին նկարում՝ Ջահանգիր աղան, իսկ երկրորդ նկարում՝ Ուսուբ բեկը։

Said Avdalyan

Աղբյեւր՝ Էրգրականչ

(Visited 20 times, 1 visits today)