Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ռեժիսոր Կարեն Շահնազարովին…

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարգևատրել է ռեժիսոր Կարեն Շահնազարովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկար տարիների բեղմնավոր գործունեության համար «Մոսֆիլմ կինոկոնցեռն» ձեռնարկության գլխավոր տնօրեն Կարեն Շախնազարովին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանով»,-ասված է փաստաթղթում:

(Visited 22 times, 1 visits today)