Մայրիկս էր միշտ այսպես անnւմ․․․ Ընդամենը 2 գդալը լիnվին այլ համ է հաղnրդnւմ սnվnրական կnտլետին, ստացվnւմ է հյnւթեղ և փափnւկ

Այս բաղադրատոմսով պատրաստված կոտլետների համն աննկարագրելի է, այնքան ախորժելի և հյութեղ են։ Հիանալի համադրվում են ցանկացած խավարտի հետ։Անհրաժեշտ բաղադրիչներ․

1կգ աղացած միս
300գ կարտոֆիլ
1 սոխ
3 պճեղ սխտոր
1 ձու
2ճ․գ․ սպիտակաձավար
աղ, պղպեղ
ձեթ
Картинки по запросу «Потрясающие котлетки, вы не ели вкуснее»

Պատրաստման եղանակ․

Սոխը մաքրել, կտրատել խոշոր կտորների և մանրացնել բլենդերով։ Ավելացնել սխտորը և 2ճ․գ․ ջուր, մանրացնել՝ մինչ միասեռ զանգված կստացվի։

Աղացած մսին ավելացնել ձու և մանրացրած զանգվածը։

Կարտոֆիլն անցկացնել խոշոր քերիչով, քամել և ավելացնել մսին։ Լավ խառնել։

Միսը համեմել աղով և պղպեղով, լցնել սպիտակաձավարը, նորից խառնել։

Ջեռոցի տապակին ձեթ քսել։ Մսից կոտլետներ ձևավորել, դնել տապակի մեջ։ Ուղարկել մինչ 200 աստիճանի տաքացրած ջեռոցը և եփել 30-35 րոպե։

Բարի ախորժակ։

(Visited 25 times, 1 visits today)