Կրունկների ճաքերից մեկընդմիշտ ազատվելու հիանալի միջոց

Կրունկների ճաքերը կարող են առաջանալ եղունգների սխալ խնամքից, վիտամինների պակասից, անհարմար կոշիկից ինչպես նաև նյութափոխանակության խանգարումից:

Ասպիրինը ոչ միայն ջերմիջեցնող միջոց է: Այն կարող է բուժել նաև կրունկների խորը ճաքերը: Ասպիրինի մանրեցրած 10 հաբը խառնեք 250 մլ 75 տոկոսանոց բժշկական սպիրտի հետ: Այնուհետև ստացված հեղուկը լցրեք ապակե տարրայի մեջ և մութ վայրում պահեք 3 օր:

Դեղամիջոցն օգտագործելու լավագաույն ժամանակահատվածը քնելուց առաջ է: Թանձիվը թրջեք հեղուկով, դրեք կրունկի հատվածում, վրայից անցկացրեք պոլիէթիլենի տոպրակ ու հագեք գուլպան: Առավոտյան հեռացրեք տոպրակն ու թանձիվը, կրունկը զգուշորեն լվացեք տաք ջրով: Այնուհետև կրունկին քսեք սնուցող քսուք: Բուժման ծրագիրը 15 օր է:

Ժամանակն է մոռանալ չոր ու ճաքճքած կրունկների մասին: Նշված միջոցը կօգնի Ձեզ:

(Visited 16 times, 2 visits today)