Մարդկանց միայն 2%-ն է կարnղանnւմ լnւծել Էյնշտեյնի հանելnւկը. Իսկ դnւ կարn՞ղ ես

Ասում են՝ Ալբերտ Էյնշտեյնն այս հանելուկը հորինել է, երբ նա դեռ շատ երիտասարդ էր։

Տարբեր աղբյուրների համաձայն՝ մարդկանց միայն 2%-ն է ընդունակ լուծել այն։

Einstein gif

Ինչևէ, կարծում ենք, իրականում 2 տոկոսից ավելի շատ մարդիկ են ընդունակ այս խնդիրը լուծել։

ԷՅՆՇՏԵՅՆԻ ԽՆԴԻՐԸ

Փողոցի մի մայթին հերթականությամբ կանգնած են հինգ տուն՝ ամեն մեկը մի գույնի: Յուրաքանչյուր տանն ապրում է մեկական մարդ, ու բոլորը տարբեր ազգության են: Յուրաքանչյուր բնակիչ նախընտրում է առանձնահատուկ ծխախոտ, խմիչք և ունի իր ընտանի կենդանին (բոլորի մոտ տարբեր են, հանընկնումներ չկան):

ՀԱՐՑ

Ո՞ւմ մոտ է ապրում ձուկը, եթե.

Անգլիացին ապրում է կարմիր տանը։
Շվեդը շուն է պահում։
Կանաչ տանը սուրճ են խմում։
Դանիացին թեյ է խմում։
Կանաչ տունը գտնվում է սպիտակի ձախ հարևանությամբ։
«Pall Mall» ծխողը թռչուններ է պահում։
Դեղին տանը «Dunhill» են ծխում։
Կաթ են խմում կենտրոնում գտնվող տանը։

Նորվեգացին ապրում է առաջին տանը։
«Marlboro» ծխող մարդն ապրում է կատվի տիրոջ հարևանությամբ։
«Dunhill» ծխողի տունը ձի պահողի տան հարևանությամբ է։
«Winfield»-ի սիրահարը գարեջուր է խմում։
Գերմանացին «Rothmans» է ծխում։
Նորվեգացին ապրում է կապույտ տան հարևանությամբ։
Ով «Marlboro» է ծխում, ապրում է ջուր նախընտրողի հարևանությամբ:
ՀՈՒՇՈՒՄ

Խնդիրը լուծելու համար այսպիսի աղյուսակ կազմեք, այնուհետև պարզապես փորձեք լարել ուշադրությունն ու աշխատացրեք տրամաբանությունը։

Պատասխանը՝ (նայիր միայն խնդիրը լուծելուց հետո)

Null

Գերմանացու մոտ

(Visited 19 times, 1 visits today)