Հայաստանի nւ Արցախի քիչ հայտնի 5 տեսարժան վայրեր, nրnնք անպայման պետք է տեսնել

① Կաքավաբերդ (Գեղի բերդ)
Kakavaberd Fortress (Geghi Fortress)

Խոսրովի արգելոցում՝ բարձր լեռան գագաթին է գտնվում 9-10-րդ դարերում կառուցված Կաքավաբերդ ամրոցը, որից Ազատ գետի գեղեցիկ տեսարան է բացվում։ Ամրոցը երեք կողմից անմատչելի է, իսկ դրա ներսում կարելի է տեսնել եկեղեցու և այլ կառույցների ավերակները։
2-2,5 մ հաստություն ու 8-10 մետր բարձրություն ունեցող պարիսպներով այս բերդի մասին առաջին անգամ հիշատակել է Հովհաննես Դրասխանակերտցին՝ որպես Բագրատունիների տոհմական տիրույթ։

② Ուղտասարի ժայռապատկերները

Սյունիքի բարձրավանդակի կենտրոնական հատվածում է գտնվում Ուղտասարը: Ձյունապատ լեռան ժայռերի վերին հատվածում կարելի է ոչ միայն ձեռք չտրված լիճ ու հովիտ տեսնել, այլև ուսումնասիրել հինավուրց ժայռապատկերները, որոնք 4-7 հազար տարվա պատմություն ունեն։ Պետք է, սակայն, նշել, որ Ուղտասար հասնելը բավականին բարդ է (այստեղ հասնելու համար մեծ ամենագնաց է հարկավոր), և լեռն այցելելու սեզոնն այնքան էլ երկար չի տևում։

③ Հին խոտ
old-khot

Հին խոտը հայկական «Մաչու Պիչուն» է։ Գյուղը գտնվում է Կապանից 67 կմ դեպի հյուսիս-արևելք՝ Որոտան գետի ձախ կողմում՝ բարձրադիր սարավանդի վրա։ Սյունիքի հնագույն այս բնակավայրում է գտնվում Մրգաձորի խաչ եկեղեցին, որը, լեգենդի համաձայն, կառուցվել է Շահ-Աբասի հարեմից փախած մի գեղեցկուհու կողմից, իսկ դրա հյուսիսարևելյան մասում՝ բարձր ձորափին, կարելի է գտնել 5-6-րդ դարերում կառուցված Խոտի վանքը։

④ Հունոտի կիրճ

Հունոտի կիրճը, որը տեղացիների շրջանում հայտնի է որպես Ջդրդուզ, գտնվում է Արցախում՝ Շուշիից դեպի հարավ-արևմուտք։ Այստեղ 250 մետր բարձրությունից դուք կարող եք տեսնել Կարկառ գետի անկրկնելի գեղեցիկ տեսարանը։ Հունոտի կիրճում է գտնվում Մամռոտ քար ջրվեժը, որն այլ կերպ հայտնի է որպես «Զոնտիկներ»։

⑤ Գոգի լիճ
Gogi-Lake

Հայաստանը հարուստ է բարձրադիր գետերով ու լճերով։ Հայաստանի հարավ՝ սահմանամերձ շրջան այցելելու դեպքում անպայման պետք է այցելել Գոգի լիճ, որն այլ կերպ հայտնի է նաև որպես Կապուտան։ Այն գտնվում է Քաջարան գետի ակունքներում՝ Քաջարան քաղաքից 5-6 կմ դեպի հարավ-արևմուտք՝ ծովի մակարդակից 3200մ բարձրության վրա։

(Visited 11 times, 1 visits today)