Փnքր խnրամանկnւթյnւն․ Որպիսի տանը ծաղիկները լավ ծաղկեն և երկար ապրեն, պետք է ընդամենը․․․

Եթե նկատում եք, որ ծաղիկները վաղուց չեն ծաղկել, կիրառեք մի փոքրիկ խորամանկություն․ ծաղիկների լավ աճի համար հատուկ սնուցում է պետք։

Պարզվում է, որ կա շատ հեշտ և պարզ մի միջոց, որը քչերին է հայտնի։ Ձեզ հետ ենք կիսվում գաղտնիքով, թող ձեր ծաղիկներն էլ ուրախացնեն իրենց տեսքով և աճով։

Որպիսի ծաղիկները լինեն ավելի գեղեցիկ և շքեղ, մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել բույսերը սնուցելու հետևյալ եղանակը․ անհրաժեշտ է գերչակի յուղ, որի շնորհիվ ծաղիկները կլինեն ավելի մեծ և ավելի երկար կապրեն, իսկ փոքրիկ ծաղկի գլուխները կստացվեն ավելի խոշոր և կունենան ավելի հագեցած գույն։

Այսպիսով, 1լ շշի մեջ ջուր լցնել և թողնել սենյակային ջերմաստիճանի ներքո՝ 2-3 օր։ Ջրին ավելացնել 1թ․գ․ գերչակի յուղ։ Շիշն ամուր փակել և լավ թափահարել։

Գերչակի յուղը պիտի բաժանվի շատ մանր մասնիկների և խառնվի ջրի հետ, որպիսի չայրի բույսերի արմատները։

Անմիջապես թափահարելուց հետո, քանի դեռ յուղը չի բարձրացել, ջրել ծաղիկները։

Եթե բույսը ծաղկում է տարեկան մի անգամ, ուրեմն այսպիսի 1 անգամյա սնուցումը բավական է։ Եթե ծաղկում է հաճախ, ապա այս եղանակով ջրեք ամսական 1 անգամ։

(Visited 20 times, 1 visits today)