Մnլnրակի վրա 4, թե՞ 5 օվկիանnս կա. Համաշխարհային օվկիանnսի գաղտնիքների մասին

Մարդկանց հաջողվել է ուսումնասիրել համաշխարհային ջրերի շատ քիչ մասը: Միայն պատկերացրեք, թե որքան շատ գաղտնիքներ կունենա ջուրը, որը զբաղեցնում է Երկիր մոլորակի տարածքի 70%-ը:

4, թե՞ 5 օվկիանոս

4 օվկիանոսներից՝ Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան օվկիանոս, Հնդկական օվկիանոս, Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս, բացի երբեմն առանձնացնում են 5-րդ օվկիանոսը՝ Հարավային օվկիանոսը: Այն հայտնագործել է հոլանդացի աշխարհագրագետը 1559 թ.: Օվկիանոսի կարգավիճակ այն ստացել է 2000 թ. Միջազգային աշխարհագրական կազմակերպության կողմից, սակայն փաստն իրավաբանորեն չի հաստատվել: Այս օվկիանոսի միջին խորությունը 3270 մ է, իսկ ամենախորը մասում այն հասնում է 8264 մետրի:

Խաղաղ օվկիանոս

Սա ամնամեծ օվկիանոսն է, որը զբաղեցնում է Երկիր մոլորակի տարածքի 30%-ը և ջրային ողջ մակերևույթի կեսը: Խաղաղ օվկիանոսի վրա 25,000 կղզի կա: Օվկիանոսի միջին խորությունը 4000 մ է, իսկ առավելագույնը՝ 11,000 մ: Աշխարհում օգտագործվող ծովամթերքի կեսը դուրս է բերվում Խաղաղ օվկիանոսից:

Ատլանտյան օվկիանոս

Տարածքով Ատլանտյան օվկիանոսը երկրորդն է օվկիանոսների շարքում, և զբաղեցնում է Երկի մոլորակի տարածքի 1/5 մասը: Առավելագույյն խորությունը 8648 մ է, միջինը՝ 3660 մ: Այս օվկիանոսի ջրերն ամենաաղին են: Նաև Ատլանտյան օվկիանոսն առանձնահատուկ է նրանով, որ դրա մեջ են թափվում ամենամեծ թվով գետերը: Օվկիանոսն անցնում է Երկրի բոլոր կլիմայական գոտիներով, և դրանում է տեղակայված Բերմուդյան եռանկյունին:

Հնդկական օվկիանոս

Մեծությամբ երրորդ օվկիանոսն է, որի միջին խորությունը 3890 մ է, իսկ առավելագույնը՝ 7780 մ: Հնդկական օվկիանոսը համարվում է ամենատաքը: Առավել հաճախ շնաձկները հենց այս օվկիանոսում են հարձակումներ գործում մարդկանց վրա:

Հյուսիսային սառուցյալ օվկիանոս

Ամենափոքր ու ամենաոչ խորը օվկիանոսը Հյուսիսային սառւցյալ օվկիանոսն է, որի միջին խորությունը 3400 մ է,, իսկ առավելագույնը՝ 5527 մ: Կղզիների քանակով զիջում է միայն Խաղաղ օվկիանոսին: Իր ջրերի տակ թաքցնում է Երկրի նավթի պաշարների ¼ մասը: Հյուսիսային օվկիանոսն ամենասառը օվկիանոսն է, և անգամ ամռանը դրանում լողում են 5 մ հաստություն ունեցող սառույցներ:

(Visited 11 times, 1 visits today)