Այնքան համեղ, ախnրժելի և սննդարար… Աղացած մսnվ սամսա

Անկրկնելի համ և բույր, ուղղակի անհնար է դիմադրել գայթակղությանը։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

ալյուր՝ 4 բաժակ
մարգարին՝ 150գ
1+1 ձու
1 բաժակ թթվասեր կամ մածուն
0,5թ․գ․ սոդա՝ քացախով մարած
աղացած միս՝ խոզի, տավարի կամ հավի, 500գ, կարող եք վերցնել երկու տեսակի
սոխ՝ 3 գլուխ
աղ, պղպեղ
կանաչի

Պատրաստման եղանակ․

Նախապատրաստել միջուկը․ ցանկալի է վերցնել յուղոտ միս։ Կտրատել կանաչին, սոխը աղալ կամ շատ մանր կտրատել, ավելացնել մսին։ Համեմել աղով, պղպեղով և լավ խառնել։

Խմոր․ սենյակային ջերմաստիճանի հասցրած մարգարինը խառնել, ավելացնել 1 ձուն, մի պտղունձ աղ, մարած սոդան, հարել։

Ավելացնել թթվասերը կամ մածունը, խառնել, հետո էլ լցնել ալյուրը։ Պիտի ստացվի թույլ խմոր, շատ քիչ կպչի ձեռքերին։ Մոտ 1 ժամ թողնել սառնարանում։

Հանել խմորը սառնարանից, կտրատել հավասար կտորների, գրտնակել և մեջտեղի հատվածում միս դնել և եռանկյունի պես ամրացնել եզրերը։ Հարած ձու քսել և ուղարկել ձեթով պատված տապակի մեջ։

Թխել նախօրոք տաքացրած ջեռոցում՝ 20-25 րոպե, 180 ջերմաստիճանի ներքո։

Բարի ախորժակ։

(Visited 9 times, 1 visits today)