Փորձելով վերլուծել իրադարձությունները, մտածելեն, որ օձը զգացել է վտանգը, բայց… Հաջորդ առավոտ թուրք տղամարդիկ մտել են ու հիմնովին ավերե լքաղաքը

Տիգրան Մեծի օրոք, երբ Հայաստանը աշխարհակալ տերություն էր դարձել, Արտաշատ մայրաքաղաքն այլևս չէր կարող լինել հայոց ծովից ծով Հայաստանի կենտրոնը:

Ուստի Տիգրան Երկրորդ արքան մ.թ.ա. 70-ականներին հիմնում է Տիգրանակերտը` հայոց 5-րդ մայրաքաղաքը: Տարբեր ժամանակներում քաղաքը տարբեր անուններ է ունեցել` Մարտիրոսուպոլիս, Մուաֆարկին, Ֆարկին: Քաղաքը գտնվում էր Մեծ Հայքի Աղձնիք նահանգում` ԱրևմտյանՀայաստանի Դիարբեքիր քաղաքից մոտ 60 կմ հյուսիս-արևելք:

Կարճ ժամանակահատվածում Տիգրանակերտը դառնում է Հին Արևելքի հռչակավոր քաղաքներից մեկը: Այն ուներ շուրջ100 հազար բնակիչ: Բնակչության մեծ մասը հայեր էին: Այստեղ բնակվում էին նաև մեծ թվով հրեաներ, հույներ, ասորիներ, կապադովկացիներ և այլք:

Տիգրանակերտը շրջապատված է եղել 26 մետր բարձրություն ունեցող պարսպով: Պարիսպների ներսում կառուցվել էին պահեստներ, զինանոցներ, ձիերի համար ախոռներ: Անմատույց միջնաբերդը գտնվում էր քաղաքի ներսում, իսկ Տիգրանի կառուցած փառահեղ պալատն իր օժանդակ հարմարություններով տեղադրված էր քաղաքից դուրս:

Մ.թ.ա. 55 թվին` Տիգրան Մեծի մահից հետո, Տիգրանակերտն այլևս բուռն զարգացում չի ունենում: Այն այլևս մայրաքաղաք չէր: Պապերիս էրգիրն է Տիգրանակերտը: Շատ եմ լսել, կարդացել, հետո անպայման կտեսնեմ նաև, բայց, դժբախտաբար, արդեն ուրիշ տեսքով, ուրիշ հագուկապով, որպես զբոսաշրջիկ կտեսնեմ:

Տիգրանակերտ քաղաքի մասին առաջին անգամ տատիկս է պատմել: Այնքան տպավորված էի, որ երբ 5 տարեկանում առաջին անգամ նայեցի «Մայրիկ» ֆիլմը, ճիշտ է, ոչինչ չհասկացա, բայց սկսեցի լաց լինել: Տատիկս խոստացավ հետագայում ամեն ինչ պատմել մեր տոհմի մասին: Արդեն 8 կամ 9 տարեկան էի: Սա արդեն հիշում եմ ինքս:

Հիշում եմ, որ պատմում էր իր մայրիկի մասին. Նրան 2 տարեկանում մի թուրք սպասավոր է փրկել: Տատիկիս տատն ու պապը եղել են Տիգրանակերտի հին ու հարուստ բնակիչներից: Այդ ժամանակ հարստություն էր համարվում ոչ թե ոսկին, գումարը և այդպիսի թանկարժեք նյութական իրեր, այլ ընտանիքի զավակների ու անդամների քանակը:

Ինչքան մեծ էր ընտանիքդ, այնքան ավելի հարուստ էիր համարվում: Իրենց տանը ունեցել են մի սնդուկ, որի վրա միշտ մի սպիտակ օձ է պառկած եղել: Այդ սնդուկի մեջ էին պահում իրենց ունեցվածքը: Օձը դրա վրայից միայն մի կողմ էր քաշվում, երբ սնդուկին էր մոտենում «տանտերը»:

Երբ թուրքական բանակը մտել է Տիգրանակերտ, այդ օձը իջել է սնդուկի վրայից. Մտածել են, որ կորել է կամ էլ սատկել: Բայց բոլորն անհանգիստ են եղել. Օձը ցանկացած դեպքում կմնար իր տեղում: Գիշերը ընտանիքի հայրը օձին տեսել էիր անկողնում, բայց, միևնույնն է, ոչինչ չի կռահել:

Հետո միայն, փորձելով վերլուծել իրադարձությունները, մտածելեն, որ օձը զգացել է վտանգը, բայց… Իրենց տանը թուրք սպասավոր է աշխատել: Նա էլ է հալածված եղել թուրքական կառավարության կողմից: Հաջորդ առավոտ թուրք տղամարդիկ մտել են ու հիմնովին ավերե լքաղաքը: Ողջ ընտանիքը զոհվել է: Տատիկիս մորն իր հորաքրոջ հետ փրկել է հենց այդ թուրք սպասավորը` հագցնելով թուրքի շորեր, երեխային տվել է կնոջ ձեռքն ու անցկացրե լթուրքերի միջով:

Դրանից հետո հասել են ու ապրել են Լենինականում: Տեսել եմ մի քանի նկարներ, նամակներ ու գրություններ, որոնց կանդրադառնամ ուխտագնացությունից հետո:
Իսկ սա մեկն էր այն բազմաթիվ զրույց-պատմություններից, որ պատմում է տատիկս:

Ուրախ եմ, որ գնում եմ պապերիս էրգիր, գնում եմ տատիկիս հետ, գնում եմ մի մեծ ցանկությամբ. Հաջորդ անգամ գնալ Կիլիկիա ու տեսնել Տիգրանակերտը։
Սյուզի Կարապետյան

Աղբյուր՝ Էրգրականչ

(Visited 80 times, 1 visits today)