Ինչպես են տղամարդիկ nչնչացնnւմ իրենց կանանց սերը… Ինչnւ են ընտանիքներ քանդվnւմ

Խորանի առաջ պսակադրության օրը նորապսակները երդվում են լինել անբաժան, սակայն հաճախ գալիս է մի շրջան, երբ ժամանակին սիրող մարդիկ լքում են միմյանց։

Ահա թե ինչպես է լինում, որ տղամարդն ակամա քանդում է ընտանիքը և ոչնչացնում կնոջ սերը

Картинки по запросу Как мужчины медленно, но верно уничтожают любовь своих жен
Ուշադրության պակաս

Կնոջ համար ուշադրությունը՝ օդ է, նրա սնունդն է։ Եթե նույնիսկ դժվար օր եք ունեցել, ոչինչ չի խանգարում, որ ձեր կնոջը գրկեք գոնե մի անգամ, համբուրեք, ասեք, թե նա որքան լավն է և ինչպես եք սիրում։ Եթե այդ ամենը չկա, կինը կարծում է, որ պետք չէ ձեզ։

Գովեստի խոսքերի պակաս

Կանայք գովում են ամուսնուն՝ հասկանալով, որ դա իրենց համար կարևոր է։ Սակայն իրենց նույնպես պետք են հաճելի խոսքեր՝ թեկուզ համեղ ընթրիքի համար, երեխային պարապմունքների տանելու և նրա հետ դասերը անելու համար։

Ռոմանտիկայի պակաս

Հիշու՞մ եք, թե ինչպես էր նախկինում, հարաբերությունների սկզբում։ Ծաղիկներ, կոնֆետներ, հաճելի երեկոներ․․․ Ռոմանտիկայից կանայք ծաղկում են։ Թույլ մի տվեք, որ կենցաղը ոչնչացնի իրական զգացմունքները։

Շատ քննադատություն

Քննադատությունները, նույնիսկ եթե անհիմն չեն, միևնույննն է, կնոջ վրա բացասաբար են ազդում։ Համոզված ենք, որ հարաբերությունների սկզբում նրան այդքան շատ չէիք քննադատում, հաճախ չէիք նկատում թերությունները։ Քննադատությունը կոչնչացնի ձեր կնոջ ինքնագնահատականը, իսկ ձեզ կվերածի բռնակալի։

Համեմատում

Անկեղծ ասեք, ձեզ դուր կգա արդյո՞ք, եթե ձեր կինը համեմատի ձեզ այլ տղամարդկանց հետ։ Ասի, որ հարևանի կառուցվածքն ավելի գեղեցիկ է, իսկ իր կոլեգան ավելի շատ է գումար վաստակում։ Կնոջը ուրիշների հետ համեմատելով՝ նրանց բացահայտ ասում եք․ -Դու ավելի վատն ես, քան նրանք։ Այդ խոսքը կանայք կարող են հիշել ողջ կյանքում։

Եվ վերջում, ինչի համար ստեղծել ընտանիք, եթե ոչ հանուն սիրո։

(Visited 49 times, 1 visits today)