Ո՞րն է եղել հայկական ԱՌԱՋԻՆ թագավորությունը, որը սկսեց հատել իր սեփական դրամը. ՀԵՏԱՔՐՔԻՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

Ծոփքի թագավորությունը հայկական հին պետություն է, որը գոյություն է ունեցել մ. թ. ա. 3-րդ դարից մինչև մ. թ. ա. 94 թ.-ը: Վերшցրել է հայոց թագավոր Տիգրան Մեծը՝ միացնելով Մեծ Հայքի թագավորությանը:

Արշամը Ծոփքի և Կոմագենի հայկական թագավորության թագավորն էր:Ծոփքը հայկական առաջին թագավորությունն էր, որն սկսեց հատել իր սեփական դրամները: Ծոփքի հայկական թագավորությունը առաջացել է մ. թ. ա. 3-րդ դարի կեսերին, Հայաստանի պատմական տարածքում՝ Մեծ Հայքի Ծոփք նահանգում:

Մինչև Սելևկյան պետության վերացումը, իր կազմում ընդգրկում էր Կոմագենեն՝ նրա հետ կազմելով մեկ միասնական թագավորություն, որի թագավորները ավանդաբար սերում էին Երվանդունիների արքայատոհմի կրտսեր ճյուղից:

Որպես միավորված պետության առաջին թագավորներից մեկը, հիշատակվում է Սամոս (Սամես) Երվանդունին, որը Եփրատի ափին հիմնել է Սամոսատ քաղաքը:

Սկզբնական շրջանում թագավորությունը կшխnւմ ուներ Սելևկյանների կայսրությունից, որի կազմի մեջ էր մտնում որպես հատուկ սատրապություն, պարտավոր էր նրան հարկ վճարել և զnրք տրամադրել, սակայն Ծոփքը, կառավարվելով տեղի ժառանգական արքայատոհմերի (թագավորներների) կողմից, օգտվում էր ներքին ինքնուրույնությունից և ժամանակ առ ժամանակ ամբողջությամբ шզшտшգրվում էր Սելեւկյանների իշխանությունից:

Մ. թ. ա. 3 -րդ դարի կեսերին Ծոփքում իշխում էր Սամոսի հոգեզավակը՝ Արշամ (Արսամ) թագավորը: Նա առաջին հայ տիրակալներից էր, որն սկսեց հատել իր դրամը: Եփրատի վտակ Արածանի գետի ձախ ափին հիմնել է Արշամաշատ քաղաքը:

Մոտավորապես մ. թ. ա. 240 թ.-ին Արշամը փորձեց իրեն անկախ թագավոր հռչակել, բայց չհասնելով իր նպատակին՝ ենթարկվեց Սելևկյան տիրապետությանը: Արշամից գահը ժառանգել է նրա որդի Շավարշը (Քսերքսես):

Իշխանության գալուց հետո Շավարշը հրաժարվեց հարկ վճարել Սելևկյաննների գանձարանին, ինչին ի պատասխան՝ Անտիոքոս 3-րդը պшշшրեց Ծոփքի մայրաքաղաքը՝ Արշամաշատը: Բանակցությունների արդյունքում հակամարտությունը կարգավորվեց: Անտիոքոսը, իր քրոջը՝ Անտիոքսիսին (Անտիոքսիդա) ապստամբ հայ թագավորին կնության տալով, զիջեց նրա պարտքը, իսկ Շավարշն իր հերթին ճանաչեց Սելևկյանների գերիշխանությունը: Սակայն որոշ ժամանակ անց Անտիոքսիսը uպш-նnւմ է իր ամուսնուն՝ Շավարշին և Ծոփքի թագավորությունը միացնում է իր եղբոր տիրապետությանը:

Լուսանկարում պատկերված է Ծոփքի և Կոմմագենեի հայոց թագավոր Շավարշի՝ մ. թ. ա. 220 թ.-ին հատած դրամը
Աղբյուր՝ «Հին մետաղադրամների VI հավաքածու. ոչ դասական մշակույթներ»:

nurblog.info

(Visited 972 times, 1 visits today)