Մանդարինով անուշաբույր մուրաբա. պատրաստում եմ ամեն տարի

Առովտյան թեյի համար հրաշալի լրացում է, բոլորին խորհուրդ ենք տալիս փորձել:

Անհրաժեշտ բաղադրիչներ.

1կգ մանդարին
1 խոշոր նարինջ
1կգ շաքարավազ
1 բաժակ ջուր
1 տուփ վանիլին

Պատրաստման եղանակ.

Մանդարինն ու նարինջը մաքրել, բաժանել կտորների, 1 բաժակ ջուր լցնել և թողնել 8 ժամ: Դրանից հետո դնել կաթսան թույլ կրակի վրա: Հենց սկսի եռալ, եփել 40 րոպե՝ անդադար խառնելով:

Ավելացնել շաքարավազը և վանիլինը: Եփել ևս 20 րոպե: Լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:

Բարի ախորժակ:

(Visited 28 times, 1 visits today)