Վանա լճի մեջ վիշապի բույն կա , այնտեղ ապրում է մի ահագին վիշապ, որ բռնել է լճի ամբողջ հատակը. լեգենդ Վանա լճի մասին

ԼԵԳԵՆԴ ՎԱՆԱ ԼՃԻ մասին

Վանա լիճ
Վանա լճի մեջ ահռելի վիշապներ կան, որոնց հետ միշտ պատերազմում են հրեշտակները:

Երբ վիշապը հազար տարեկան է դառնում, հրեշտակները ջրից վեր են քաշում նրան, մոտեցնում են արեգակին, որի տաքությունից նա մոխիր է դառնում և փոշիացած թափվում գետնին:

Այդ օրերին լճի շրջակայքում այնպիսի թանձր մառախուղ է տիրում, որ մարդիկ ցերեկով մի քանի քայլի վրա իրար չեն տեսնում, օդը դղրդում է, գետինը շարժվում և երկնքից մոխիր է թափվում:

Վանա լճի մեջ վիշապի բույն կա , այնտեղ ապրում է մի ահագին վիշապ, որ բռնել է լճի ամբողջ հատակը: Հրեշտակները միշտ հարվածում են նրա պոչին, վիրավորւմ , որպեսզի վիշապը չմեծանա և լիճն ու ցամաքը կուլ չտա: Վիշապը մազեր և թևեր ունի և երբեմն սաստիկ ջուր է փչում երկրի վրա:

Աղբյուր՝ Էրգրականչ

(Visited 152 times, 1 visits today)