Տանկերո՞վ մտնենք, որ Հիսուսի արձան չկանգնեցնեն. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան

24news.am-ը գրում է.Տանկերո՞վ մտնենք, որ Հիսուսի արձան չկանգնեցնեն. եկեղեցին ինչ ասի, իշխանությունը հակառակը կանի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազան հայրը խիստ քննադատության ենթարկեց եկեղեցու տեսակետը շրջանցելու փորձերը՝ Հիսուս Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնության համատեքստում։

Ըստ սրբազանի՝ դա հակասում է մեր ազգային-եկեղեցական հազարամյա ավանդույթին, քանի որ մենք պատկերապաշտ չենք և ոչ էլ պատկերամարտ, այլ՝ պատկերահարգ։

Նրա կարծիքով՝ մենք չենք կարող լինել Լատինական Ամերիկա, քանի որ ունենք մեր մշակույթն ու առանձնահատկությունները։

(Visited 261 times, 1 visits today)