Դարի 25 ամենասարսափելի աղետները

Վերջին 100 տարում երկրագունդը բազմաթիվ աղետներ է տեսել և լուսանկարչության զարգացման հետ ավելի է դյուրինացել այդ աղետները և դրանց հետևանքները դոկումենտացնել: Այս ֆոտոշարքի նկարների մի մասն ընտրվել է, որովհետև անհավանական գեղեցիկ են, իսկ մի մասն էլ, որովհետև շոկային են, բայց դրանց միավորում է մեկ բան. բոլորը ֆիքսել են բնական աղետները ու կամ դրանց հետևանքները:

25 Հայիթիի երկրաշարժը (2010)
Haiti Earthquake
Այս տարերային աղետի արդյունքում զոհվեց 300 հազար մարդ, իսկ այս կղզի պետության բնակչության տասը տոկոսը դարձավ անօթևան և մինչ օրս էլ որևէ շոշափելի առաջընթաց չկա աղետի հետևանքների վերացման հարցում:

24 Քաթրինա փոթորիկը (2005)

Hurricane Katrina (2005)

Այս փոթրիկն այնքան աղետալի է, որ Նյու Օրելանը մինչ օրս էլ ամբողջությամբ չի վերականգնվել Քաթրինայի պատճառած ավերածություններից հետո:

23 Մեծ Կանտոյի երկրաշարժը (1923)
The Great Kanto Earthquake (1923)
1923 թվականին Ճապոնիան ցնցեց հուժկու երկրաշարժ, որը շատ կյանք խլեց ու բազմաթիվ մարդկանց անօթևան թողեց, իսկ այս նկարում տեսնում ենք անօթևանների ճամբարում հրե մրրիկի արդյունքում զոհված մարդկանց մարմինները:

22 Հունգարիայի աղետը (2010)
Hungary Disaster (2010)
2010 թվին տեղի ունեցած քիմիական նյութերի ռեզերվուարի պայթյունի արդյյունքում բազմաթիվ մարդիկ և կենդանիներ զոհվեցին արտանետված թթուների և այլ քիմիկատների պատճառով:

21 Բհոլա ցիկլոնը (1970)
Bhola Cyclone (1970)
1970 թվականը խիստ ոչ բարեհաջող էր Բանգլադեշի ու Հնդկաստանի համար: Բհոլա ցիկլոնի արդյունքում առաջացած հեղեներն ու վարարումները խլեցին մոտ կես միլլիոն մարդու կյանք:
20 Սուրբ Հեղինե հրաբխի ժայթքումը (1980)
Mt. St. Helens Eruption (1980)

Այս ժայթքմնա, իսկ ավելի դիպուկ կլինի ասել՝ պայթյունի արդյունքում, 15 կիլոմետր բարձրության վրա մոխիր ու գազեր արտանետվեցին և գոյացած ամպը ծածկեց 11 նահանգների տարածք ամբողջությամբ, իսկ ժայթքումից 10 մղոնի վրա մեքենաները հալչեցին մոմերի պես:
19 Վարարումներ Պակիստանում (2010)
Pakistan Floods (2010)
2010 թվականին Պակիստանի տարածքի գրեթե մեկ հինգերորդը սուզվեց վարարած գետերի ջրերի տակ, ինչի արդյունքում զոհվեցին հազարավոր մարդիկ՝ հիմնականում վարարումների արդյունքում առաջացած սուր վարակիչ հիվանդություններից:
18 Մեծ Սմոգը (1952)
The Great Smog (1952)

Ինչ որ եղանակային անոմալիաների պատճառով 1952 թվականին Լոնդոնի վրա կենտրոնացավ բոլոր արծխային արտանեումների ամպը, իսկ քանի որ Լոնդոնում մոխրագույնոտ մառախողը սովորական երևույթ է, ոչ ոք առանձնակի ուշադրություն չէր դարձնում այս մեկին, մինչև մարդիկ չսկսեցին հազարներով մահանալ:
17 Քուինսլենդի վարարումը (2010)
Queensland Floods (2010)
2010 թվականին Ավստրալիայի Քուինսլենդը գրեթե ամբողջությամբ անցավ ջրի տակ և այդ վարարումը պատճառեց մեծ ավերածություններ:
16 Արևելյան ափի մեգափոթորիկը (1993)

East Coast Superstorm (1993)
Այս փոթրիկը հաճախ անվանում են նաև Դարի փոթրիկ, որի հետևանքները իրենց վրա կրեցին արևելյան ափի բոլոր նահանգները և որի արդյունքում զոհվեցին հարյուրավոր մարդիկ, տասնյակները անհայտ կորան ծովում, բազմաթիվ շինություններ ավիրվեցին:

15 «Deepwater Horizon»-ի նավթի արտահոսքը (2010)
Deepwater Horizon Oil Spill (2010)
Հայտնի է նաև որպես BP-ի նավթի արտահոսք, որն անդադար շարունակվում էր երեք ամիս՝ Մեքսիկական ծոցի ծովահհատակին՝ հասցնելով հսկայական վնաս տեղի կենդանական աշխարհին և տուրիզմին:
14 Մեքքայի հրմշտոցը (1990)
Mecca Stampede (1990)
Ամեն տարի հարյուր հազարավոր մահմեդականներ են կուտակվում Մեքքայում, որը նրանց սուրբ քաղաքներից մեկն է:

Այդ կրոնական հավաքների ժամանակ այնքան մեծ են ամբոխները, որ ամեն տարի տասնյակ մարդիկ են մահանում այդ հրմշտոցի մեջ, իսկ տխուր ռեկորդը տեղի ունեցավ 1990 թվականին՝ խլելով 1426 մարդու կյանք:
13 Նայոս լճի գազային արտանետումը (1986)
Lake Nyos Outgassing (1986)
1986 թվականին ածխաթթու գազի ամպը պատեց Կամերունի երկինքը, ինչի արդյունքում զոհվեցին 1700 մարդիկ և բազմաթիվ կենդանիներ: Գազը մթնոլորտ էր արտանետվել հանգած հրաբխի կրատերի մեջ գոյացած Նայոս լճի հատակից, որտեղ դարերի ընթացքում օդային պարկում կուտակված գազը մեկ էլ հանկարծց դուրս էր պրծել:

(Visited 155 times, 1 visits today)