Կեցցեես. Հայ ըմբիշը աշխարհի առաջնության մեդալը նվաճեց 40 վայրկյանում. (Տեսանյութ)

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արմեն Հարությունյանը (45 կգ) նվաճել է աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալը։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է իրանցի Սալեհ Նավարիին:

Հատկանշական է, որ «բրոնզե» մրցավեճում Արմանը հաղթել է 40 վայրկյանում։ Որակավորման փուլում Հարությունյանը հաղթել է ղրղզստանցի ըմբիշին (13:7), սակայն հետո զիջել է ամերիկացի Դոմինիկ Մայքլ Մունարետոյին, որն էլ հաղթող է դարձել:

Հռոմում կայացած աշխարհի առաջնության ափոփիչ գոտեմարտում Հարությունյանը հաղթել է հնդիկ մարզիկին (8:7):

(Visited 1 160 times, 1 visits today)