Պատրաստենք շատ համեղ բամիայի մարինադ. Ահա բաղադրատոմսը

Բաղադրամասեր

1 լիտրանոց տարայի համար`

1,5 թեյի գդալ աղ,

1 թեյի գդալ շաքարավազ,

1 թեյի գդալ էսենցիա

Պատրաստման եղանակը
Բամիան, կծու տաքդեղը, սխտորը, դափնու տերևը, սև պղպեղը (հատիկ), սամիթը, մաղադանոսը, նեխուրը (քյարավուզ) դասավորել տարաների մեջ, ավելացնել վերոհիշյալ չափաբաժինները (տարային համապատասխան), հետո լցնել եռացրած ջուրը:

Տարաները եռացնլ 10 րոպե և փակել:

Բամիայի ջուրը ունի բուժիչ հատկություն, որը քչերին է հայտնի։ Բամիան փիփերթազգիների ընտանիքի միամյա բույս է, որը լայն տարածում ունի Հայաստանում:
Այն օգտակար է հատկապես հղի կանանց համար, քանի որ մեծ քանակությամբ ֆոլաթթու է պարունակում։

(Visited 1 567 times, 1 visits today)