Պատահում է գրեթե բոլորի մոտ. Ահա, թե ինչ է նշանակում, երբ ձեր աչքերը սկսում են «թրթռալ»

Մեզանից շատերը գիտեն, թե ինչ է աչքի թրթռոցը, քանի որ իրականում բոլորս մեր կյանքում գոնե մեկ անգամ բախվել ենք այդ խնդրին։ Աչքի թրթռոցը տեղի է ունենում անսպասելի։ Հնարավոր է այդ ժամանակ դուք դիտում եք հեռուստացույց, կարդում գիրք կամ պարզապես ինչ-որ բան պատրաստում, երբ հանկարծ զգում եք, որ ձեր աչքը թրթռում է։

Այն, ինչը դուք զգում եք, համարվում է մկանային սպազմ կամ նյարդային թռիչք ձեր աչքի շուրջ։ Աչքի թրթռոցը վտանգավոր չէ առողջության համար, սակայն այն կարող է ցույց տալ որոշ լուրջ խնդիրներ առողջության հետ։ Բացի այդ՝ այն կարող է լինել բավականին նյարդայնացնող։

Գիտությունը սահմանում է աչքի թրթռոցը ինչպես «կրկնվող, անվերահսկելի թարթոց կամ կոպի սպազմ, որպես կանոն, վերևի կոպ»։ Դա աչքի մկանի սպազմ է, որը կարող է ազդել մեկ կամ 2 աչքերի վրա և տևել մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, հազվադեպ հնարավոր է նաև մի քանի օր, մինչև ինքուրույն անցնելը։

Ինչի՞ մասին է ահազանգում աչքերի թրթռոցը։
Չկա այս հարցի որևէ հստակ պատասխան։ Այն սովորաբար կապված է սթրեսի կամ հոգնածության հետ, սակայն հնարավոր է նաև, որ լինի կոֆեինի, ալկոհոլի, ծխախոտի չարաշահումից։ Այն նաև կարող է առաջանալ աչքերի չորությունից, աչքերի լարվածությունից, ալերգիայից կամ աչքերի մեմբրայի նյարդերի թուլությունից։ Հաճախ այն տեղի է ունենում առանց պատճառի։ Սակայն կրկնում ենք՝ աչքերի այս սպազմն անվնաս է։

Մյուս կողմից՝ կան դեպքեր, երբ աչքի թրթռոցն (ցնցումը) առաջացնում է որոշ նյարդաբանական խանգարումների պատճառով, ինչպիսիք են բլեֆարոսպազմը (անկանոն թարթում կամ սպազմ) կամ ամիոթրոֆիկ կողային սկլերոզ։ Բլեֆարոսպազմը, որն ավելի հատկանշական է կանանց, քան տղամարդկանց, սովորաբար զարգանում է միջին տարիքում մինչև հասունություն։

Եթե ձեզ մոտ առաջացել են հետևյալ նախանշաններից, ապա առանց հապաղելու դիմեք ակնաբույժին։
Եթե ձեր աչքերի սպազմը շարունակվում է մեկ շաբաթից երկար,
Եթե սպազմն ամբողջությամբ ծածկում է կոպը,
Եթե սպազմն ազդում է ձեր ամբողջ դեմքի վրա,
Եթե ձեր աչքերը կարմրում են, կամ աչքերից առաջանում է հոսք,
Եթե վերևի կոպը սկսում է թուլանալ։

Եթե ձեր մոտ կան հետևյալ խնդիրները, ապա ակնաբույժին այցելելուց հետո հնարավոր է ձեզ ուղարկեն նյարդաբանի կամ այլ մասնագետի մոտ։

(Visited 1 065 times, 1 visits today)