Հետաքրքիր զուգադիպություններ. Նապոլեոն-Հիտլեր և Լինկոլն-Քենեդի զուգադիպությունների զարմանալի կապը

Հայկական երկու-երեք կայք անդրադարձել է Նապոլեոն-Հիտլեր և Լինկոլն-Քենեդի զուգադիպություններին, սակայն դեռ չի անդրադարձվել այդ երկու զուգադիպությունների զարմանալի կապին:
Բայց նախ անդրադառնամ այդ զուգադիպություններին`

ՆԱՊՈԼԵՈՆ — ՀԻՏԼԵՐ
Նապոլեոնը ծնվել է 1760 թ-ին, Հիտլերը` 1889-ին (տարբերությունը 129 տարի)
Նապոլեոնը եկել է իշխանության գլուխ 1804-ին, Հիտլերը` 1933-ին (տարբերությունը129 տարի)
Նապոլեոնը Վիեննա է մտել 1812-ին, իսկ Հիտլերը` 1941-ին (տարբերությունը 129 տարի):
Նապոլեոնը պարտվել է պատերազմը 1816-ին, Հիտլերը` 1945-ին (տարբերությունը 129տարի)

ԼԻՆՔՈԼՆ — ՔԵՆԵԴԻ
Լինքոլնը ծնվել է 1818-ին, Քենեդին` 1918-ին (տարբերությունը 100 տարի)
Լինքոլնը 1860-ին դարձել է ԱՄՆ-ի նախագահ, Քենեդին` 1960-ին (տարբերությունը 100 տարի)
Երկուսին էլ սպանել են ուրբաթ օրը` երկուսին էլ իրենց կնոջ ներկայությամբ, երկուսին էլ` գլխին կրակոցով :
Լինքոլնը սպանվել է «Քենեդի» թատրոնում: Քենեդին սպանվել է «Լինքոլն» ավտոմեքենայում:

Մահվանից առաջ Լինքոլնը եղել է Մոնրո քաղաքում, որը գտնվում է Մերիլենդում: Քենեդին մահվանից առաջ սիրավեպ է ունեցել Մերիլին Մոնրոյի հետ:
Ջոն Ուիլկիս Բուտը, ով սպանել է Լինքոլնին, ծնվել է 1839-ին: Լի Հարվի Օսվալդը` Քենեդին սպանողը, ծնվել է 1939-ին (տարբերությունը 100տարի): Բուտը փախչել է թատրոնից և նրան բռնել են ձեղնահարկում: Օսվալդը փախչել է ձեղնահարկից և բռնել են նրան թատրոնում:

Սպանությունից հետո Լինքոլնին փոխարինողը` Ջոնսոն, Քենեդիին փոխարինողը` Ջոնսոն:
Առաջինը` Էնդրյու Ջոնսոնը, ծնվել է 1808-ին, երկրորդը` Լինդոն Ջոնսոնը` 1908-ին (100 տարի):
Այս օրինաչափություններից կարելի է ենթադրել, որ համաշխարհային պատմության մեջ շուտով պետք է ներխուժեն ևս երկու հզորագույն անհատներ` հերթական «Նապոլեոն-Հիտլերը» և հերթական «Լինքոլն-Քենեդին»:

Ըստ հաշվարկի, «Նապոլեոն-Հիտլերը» ծնվելու է 2018-ին (Նապոլեոնը ծնվել է 1760-ին, Հիտլերը 1889-ին, իսկ 129 տարի էլ հետո` 2018-ն է): Բայց, արի ու տես, որ «Լինքոլն-Քենեդին» էլ է ծնվելու2018-ին… Այս սա իսկապես առեղծված է և, նույնիսկ, մի պահ, զավեշտալի: Այսպիսով, կարելի է դուրս բերել նաև մյուս թվականները: Ապագա Քենեդին իշխանության կգա 2060-ին, իսկ 2062-ին և ապագա Նապոլեոնը: Ճիշտ է, սա սովորական մաթեմատիկա է և ոչինչ չի կանխագուշակում, բայց, ով իմանա… Միգուցե այս օրինաչափությունը չպետք է մնա աննկատելի:

(Visited 42 times, 1 visits today)