Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում

ԻՄԱՍՏ. ՍՈՂՈՄՈՆԻ 1.1-7

Սիրեցե՛ք արդարությունը, երկրի՛ դատավորներ: Բարի՛ խորհեցեք Տիրոջ մասին և պարզ սրտով փնտրեցե՛ք նրան:

Աստված պիտի գտնի նրանց, ովքեր չեն փորձում նրան, և պիտի երևա նրանց, ովքեր թերահավատ չեն նրա նկատմամբ: Արդարև, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, իսկ իր զորությունը փորձելու համար Աստված հանդիմանում է անզգամներին:

Իմաստությունը չի մտնի չարանենգ անձի մեջ և ոչ էլ կբնակվի այն մարմնի մեջ, որ մեղք է գործում: Իմաստուն և անբիծ հոգին փախչում է նենգությունից ու մերժում անմիտների խորհուրդները, և երբ անիրավություն է վրա հասնում, հանդիմանում է այն:

Իմաստուն և մարդասեր հոգին չի արդարացնում նրան, ով հայհոյում է իր բերանով, որովհետև Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է և նրա լեզվի ունկնդիրը: Արդարև, Տիրոջ Հոգին լցնում է տիեզերքը, և նա, որ պահում է ամեն ինչ, գիտի, թե ով ինչ է բարբառում:

(Visited 136 times, 1 visits today)