Արտակարգ դրություն է հայտարարվել Նյու Յորքում. Ինչ է կատարվում

Նյու Յորքում արտակարգ դրություն է հայտարարվել

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոկուլը արտակարգ դրություն է հայտարարել կապիկի ջրծաղիկի վարակի բռնկման պատճառով։ ԱՄՆ-ում վարակման յուրաքանչյուր չորրորդ դեպքը տեղի է ունենում Նյու Յորքում:

Վերջին տվյալներով՝ Նյու Յորքում հայտնաբերվել է կապիկի ջրծաղիկի 1345 դեպք։ Կալիֆոռնիան ամենաշատ տուժած երկրորդ նահանգն է՝ վարակման 799 դեպքով:

«Նահանգում կապիկի ջրծաղիկի բռնկման մասին վերջին տվյալները վերանայելուց հետո ես արտակարգ դրություն եմ հայտարարում… այս բռնկմանը հակազդելու մեր ջանքերն ուժեղացնելու համար», – ասել է նահանգապետը, որը մեջբերում է իր մամուլի գրասենյակը, փոխանցում է korrespondent-ը:

ԱՀԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ կապիկի ջրծաղիկի բռնկումը գագաթնակետին կարող է հասնել ընդամենը մի քանի ամսից: Հիվանդության տարածումը դադարեցնելու հնարավորություն գրեթե չկա։ Կազմակերպությունը հիվանդությունը հայտարարել է հանրային առողջության արտակարգ իրավիճակ։

Նախօրեին հայտնի դարձավ, որ Իսպանիայում կապիկի ջրծաղիկով վարակվելուց հետո տղամարդ է մահացել։ Սա երկրում և ամբողջ Եվրոպայում հիվանդացության առաջին գրանցված մահն է։

(Visited 90 times, 1 visits today)