Մենք պատրաստ ենք կnրnնավիրnւսի հաջnրդ ալիքներին․ Անահիտ Ավանեսյան

Եթե կովիդով պայմանավորված համաճարակային իրավիճակը սրվի, առողջապահության նախարարությունը պայքարի բոլոր գործիքակազմերն օգտագործելու է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ըստ նրա՝ այս պահին Հայաստանում շրջանառվում է կովիդի BA․5 տեսակը, որը օմիկրոնի ենթաշտամներից է։ «Մենք հասկանում ենք, որ կովիդը դառնում է այլևս էնդեմիկ հիվանդություն, և ժամանակ առ ժամանակ մենք ունենալու ենք բռնկումներ աշխարհի տարբեր հատվածներում։

Հիմա տուրիստական բավական բուռն շրջան է, մարդիկ ճամփորդում են, և, իհարկե, պետք է արդեն որերորդ անգամ Հայաստան ներթափանցեր վարակը։ Նկատում եք, որ վերջին շաբաթներին ամեն շաբաթ գրանցում ենք կովիդով հիվանդացության աճ, հիվանդանոցների մահճակալային ֆոնդի ծավալման մեր պլանը հստակ ունենք և պետք է շարժվենք ըստ համաճարակային իրավիճակի։

Մշտադիտարկումն ամենօրյա ռեժիմով իրականացվում է, մենք պատրաստ ենք հաջորդ ալիքներին։ Տեսնում ենք, որ այլ երկրներում շատ ավելի մեծ ալիք է այս պահին, բայց ճամփորդությունների սահմանափակումների մասով վերադարձ չկա, որովհետև մենք հասկանում ենք, որ բոլոր սահմանափակող միջոցառումները ժամանակավոր բնույթ կարող են կրել։

Եվ անընդհատ նույն շրջապտույտի մեջ դժվար է լինել։ Բայց բոլոր սահմանափակող միջոցառումները կախված են համաճարակային իրավիճակից, եթե համաճարակային իրավիճակը սրվի, մենք բոլոր գործիքակազմն օգտագործելու ենք՝ պայքարելու հիվանդության դեմ»,- ասաց նախարարը։

(Visited 16 times, 1 visits today)