Հրաշքների երկիր, nրը կnչվում է Հնդկաստան. 60 փաստ, nր չգիտեիր հնդիկների nւ Հնդկաստանի մասին

Photo: Brightly attired Indian women clustered together
1. Հնդկաստանը զբաղեցնում է Միացյալ Նահանգների տարածքի մոտ 1/3-ին համարժեք տարածք, բայց այն երկրորդ ամենաբնակեցված երկիրն է աշխարհում՝ 1.166.079.217 բնակիչ: Հնդկաստանը տարածքի մեծությամբ յոթերորդ երկիրն է աշխարհում՝ 3.287.263 կմ²:

Photo: Women holding candles in front of a lit palace

2. Հնդկաստանն աշխարհի ամենամեծ ժողովրդավարական երկիրն է:

Photo: A man stepping through a blue temple door

3. Կումբ Մելա տոնակատարությունը կրոնական է և անց է կացվում տասներկու տարին մեկ Հնդկաստանում: 2001 թվականին միջոցառմանը ներկա էր 60 միլիոն մարդ, որը ռեկորդային թիվ էր: Այն համարվում է երբևէ կազմակերպված ամենամեծ միջոցառումը: Մարդկանց բազմությունը նկարվել է տիեզերքից:

Photo: People crowding the walkways of the Taj Mahal

4. Շատ հնդիկներ զուգարանի թուղթը համարում են անհաճո օգտագործման համար և կարծում են, որ ավելի լավ է ձախ ձեռքով ջուր շաղ տան համապատասխան ուղղությամբ, հետևաբար ձախ ձեռքը համարվում է ոչ մաքուր և ուտելիս երբեք չի օգտագործվում:

Photo: A man on a seat atop an elephant

5. Բնության չորս տարրերն (կրակ, հող, ջուր, օդ) աղտոտելուց խուսափելու համար զորոաստրիանիզմի հետևորդները Հնդկաստանում չեն թաղում մեռելներին, այլ մարմինները թողնում են «Լռության աշտարակներ» կոչվող շինություններում. անգղները մաքրում են տարածքը մարմիններից: Չորանալուց հետո ոսկորները նետում են կենտրոնական ջրհորի մեջ:

6.Չի թույլատրվում հնդկական արժույթը` ռուպին, երկրի տարածքից դուրս տանել:

7. Հնդկաստանը աշխարհում առաջին երկիրն է մահացածների թվով` 32.719, իսկ Ռուսաստանը երկրորդը` 28.904 մահացած ամեն տարի:

8. Հնդկաստանը աբորտի ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներից է:

9. Ավելի քան մեկ միլիոն հնդիկ միլիոնատեր կա, սակայն մեծ մասն ապրում է օրական ծախսելով 2 դոլարից էլ քիչ: Հնդկաստանի բնակչության մոտ 35 տոկոսը գտնվում է աղքատության շեմից ցածր մակարդակում:

10. Հնդկաստանի քաղաքներում կարելի է տեսնել ազատ թափառող կովեր: Կովերը սրբություն են համարվում և հաճախ կրում են տիլակ՝ բարի բախտի հնդուիստական խորհրդանիշ:

11. Պարը Հնդկաստանի ամենազարգացած մշակույթի ճյուղերից է: Այն տաճարներում աստվածներին երկրպագելու անբաժանելի մասն էր: Հնդկական պարն առանձնանում է ձեռքի արտահայտիչ շարժումներով:

12. Աղտոտված ջրի պատճառով փորլուծությունը շատ տարածված է երկրում:

13. Հնդիկ կանանցից շատերը երբեք բարձրաձայն չեն արտաբերում իրենց ամուսնու անունը, քանի որ դա համարվում է անհարգալից վերաբերմունք: Նրան դիմելու համար կինն օգտագործում է բազմաթիվ տարբեր անուղղակի հղումներ, ինչպիսիք են՝ լսիր, բարեւ, կամ նույնիսկ կարող է նրան դիմել որպես իր երեխայի հորը:

14. Այրին դժբախտության խորհրդանիշ է համարվում, այլապես նրա ամուսինը չէր մահանա: Որոշ ուղղափառ ընտանիքներում այրիներին չի թույլատրում շփվել նորապսակների հետ, իսկ նրանց ներկայությունը հավաքներին չի խրախուսվում:
15. Հնդկաստանը համարվում է շախմատի հայրենիքը: Բառը ծագել է սանսկրիտերեն «չատուրանջա» բառից, որ նշանակում է չորս խաղաքար՝ հավանաբար փիղը, ձին, նավակն ու զինվորը:

16. Հնդկական դրոշի հորիզոնական դասավորված գույներն են`զաֆրան, որ խորհրդանշում է արիություն և զոհաբերություն, սպիտակ՝ ճշմարտություն և խաղաղություն, կանաչ՝ հավատք, բերրիություն և քաջություն: Շարժվող անիվի խորհրդանիշը, որ տեղադրված էր սպիտակ գույնի վրա, Հնդկաստանի անկախացումից հետո փոխարինվեց կյանքի անիվով:

17. Հնդկաստանում գտնվող Խաջուրահո տաճարը հայտնի է իր էրոտիկ քանդակներով: Այն երկրի ամենահայտնի վայրերից է: Զբոսաշրջիկները հաճախ են գալիս այստեղ: Գիտնականները դեռ փորձում են բացահայտել էրոտիկ նկարների նպատակը, որոնց մեջ երբեմն ներկայացված են նաև կենդանիներ:

18. Առաջին անգամ բամբակն աշխարհում մշակվել է Հնդկաստանում: Հռոմեացի կայսրերը կրում էին բամբակից պատրաստված նուրբ հագուստ, որ բերվում էր Հնդկաստանից և անվանում այն «մշակված քամի»:

19. Հնագույն և միջնադարյան Հնդկաստանում այրիացած կնոջ զոհաբերությունն ամուսնու հուղարկավորության ժամանակ շատ սովորական երեւույթ էր:

20. Հիմալայան լեռները (բառը ծագել է սանսկրիտերենից` «հիմա», որ նշանակում է ձյուն և «ալայա», որ նշանակում է «ապրել») գտնվում են Հնդկաստանի հյուսիսային մասում: Այն 1.500 մղոն երկարություն ունի, և բարձրությունը գնալով մեծանում է՝ մոտավոր 2.5 սմ ամեն տարի:

21. Հնդկաստանը աշխարհի խոշորագույն չոր լոբի արտադրող երկիրն է: Այն նաև բանան արտահանող առաջին երկիրն է աշխարհում, իսկ Բրազիլիան երկրորդն է:

22. Հնդկաստանում հագուստի ծալվածքն ու գույնը սոցիալական դասակարգման կարևոր մաս են: Ավելին՝ կինը կարող է դիտվել որպես պոռնիկ կամ պարկեշտ մեկը՝ կախված նրանից, թե ինչպես է կիսում մազերը:

23. Ունենալով 150.000 բաժանմունք՝ Հնդկաստանի փոստային ցանցը համարվում է խոշորագույնն ամբողջ աշխարհում: Այնուամենայնիվ, սովորական է, որ նամակը կարող է տեղ հասնել երկու շաբաթում՝ անցնելով 50 կմ ճանապարհ:

24. Հնդկաստանում ականջից բռնելը նշանակում է ապաշխարհություն և անկեղծություն:

25. Բեգալի վագրը համարվում է Հնդկաստանի ազգային կենդանին: Մի ժամանակ, այն հանդիպում էր ամենուրեք, բայց ներկայումս 4000-ից քիչ վայրի վագր է մնացել երկրում:

26. Հնդիկները կարևոր դերակատարում են ունեցել ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ Միացյալ Նահանգներում: Օրինակ՝ Sun Microsystems-ի համահիմնադիր Վինոդ Քոզլան, Pentium chip-ի ստեղծող Վինոդ Դեմը և Hotmail-ի հիմնադիր Սաբիր Բաշիան բոլորը հնդիկներ են:

27. Ալեքսանդր Մակեդոնացին (մ. թ. ա. 356-323) այն կարևորագույն դեմքերից էր, ում շնորհիվ Հնդկաստանի և արևմուտքի միջև կապ հաստատվեց:

28. Բրիտանական իշխանությունը տևեց 1858 թվականից մինչև 1947 (չնայած բրիտանացիները մեծ ազդեցություն ունեին Հնդկաստանում 1700 թվականներից սկսած): Բրիտանացիների ազդեցությունը կարելի է տեսնել հնդկական ճարտարապետությունում, կրթական համակարգում, տրանսպորտում և քաղաքականությունում: Հնդկաստանում ամենամեծ թերացումները կապված են բրիտանական իշխանության հետ:

29. Հնդկաստանում ներկայացված են աշխարհի խոշորագույն կրոնները: Ավելին՝ հինդուիզմը, բուդդիզմը, ջաինիզմը և սիքհիզմը, ծագել են Հնդկաստանում:

Madurai temple, India

30. Հնդիկների 80%-ը հինդուիստ են: Մուսուլմանները Հնդկաստանի ամենամեծ փոքրամասնությունն են և կազմում են ամբողջ բնակչության 13 տոկոսը: Հնդկաստանն աշխարհում երրորդ երկիրն է մուսուլմանների բնակչությամբ՝ Ինդոնեզիայից և Պակիստանից հետո:

31. Հնդկաստանը ֆիլմարտադրությամբ զբաղեցնում է առաջին տեղն աշխարհում: Այն տեղակայված է Մումբայ քաղաքում, որը հայտնի է որպես «երազանքների քաղաք»: «Բոլիվուդ» բառի «բ» տառը Բոմբայ բառից է, որը Մումբայ քաղաքի նախկին անունն է: Գրեթե բոլոր բոլիվուդյան ֆիլմերը մյուզիքլներ են:

32. Մումբայը (Բոմբայ) Հնդկաստանի ամենամեծ քաղաքն է՝ 15 միլիոն բնակչությամբ: 1661 թվականին բրիտանացի ինժիներները կառուցել են խճուղի՝ Բոմբեյի բոլոր յոթ կղզիները համախմբելու նպատակով:

33. Մոհանդաս Կ. Գանդին (1869-1948) աշխարհին հայտնի է Մահաթմա անունով, որ սանսկրիտով նշանակում է «գերագույն հոգի»: Իր ողջ կյանքը նվիրել է բրիտանական իշխանությունից Հնդկաստանը խաղաղորեն ազատելու գործին: Իր պայքարն իրականում քաղաքացիական ընդվզում էր: Նրա ծննդյան օրը՝ հոկտեմբերի 2-ը, համարվում է ազգային տոն: Նրան սպանել են 1948 թվականին:

34. Լոտուսը համարվում է սուրբ ծաղիկ թե՛ հինդուիստների և թե՛ բուդդիստների շրջանում: «Լոտուսի տաճար» կոչվող աղոթատեղը գտնվում է Դելիում: Այն կառուցված է լոտուս ծաղկին նման՝ 27 հսկա մարմարե ծաղկաթերթերով:

35. Հնդկական թզի ծառը (Բանյան ծառը) համարվում է անմահության խորհրդանիշ, որի մասին նշված է բազմաթիվ հնդկական առասպելներում և լեգենդներում: Այն համարվում է ազգային ծառ:

37. Երկրի պաշտոնական անվանումն առաջացել է Ինդոս գետի անվանումից, որն, ամենայն հավանականությամբ, ծագել է սանսկրիտերեն «սինդխու» բառից, որ նշանակում է «գետ»: Հնդկաստանն ունի նաև երկրորդ անվանում`Բհարաթ, որը ծագում է «Մահաբհարաթա» էպոսի գլխավոր հերոսի անունից:

38. Կրիկետ սպորտաձևը, որ Հնդկաստանում ներկայացվել է բրիտանացիների կողմից, ամենահայտնի սպորտաձևն է երկրում: Հոկեյը համարվում է ազգային սպորտաձև: 1928 թվականի Օլիմպիական խաղերում Հնդկաստանի հոկեյի թիմը ոսկե մեդալ է նվաճել:

39. Հնդիկները կարևոր ներդրում են ունեցել եռանկյունաչափության և հանրահաշվի մեջ: Հաշվարկման տասնորդական համակարգը հայտնագործվել է Հնդկաստանում մ.թ.ա. 100 թվականին: Զրոյի գաղափարը ևս վերագրվում է Հնդկաստանին:

40. Հնդկաստանի ազգային ուտելիքը մանգոն է: Ազգային թռչունը սիրամարգն է, որ սկզբնապես պահվել է որպես ուտելիք:

41. Շատ պատմաբաններ գտնում են, որ առաջին պլաստիկ վիրահատության մասին արձանագրվել է հին հնդկական լեզվով՝ սանսկրիտով:

Photo: People paying for a taxi in front of a train station42. Հնդկերենը և անգլերենը Հնդկաստանի պաշտոնական լեզուներն են: Կառավարությունն ընդունում է նաև 17 այլ լեզուներ: Բացի այդ լեզուներից՝ երկրում խոսում են 1.652 տարբեր բարբառներով:

Photo: A child wandering through a wet slum43. Հնդկաստանի գյուղական համայնքները հիմնականում կաթնամթերք են արտադրում, ահա թե ինչու է Հնդկաստանը դարձել կաթնամթերք արտադրող ամենախոշոր երկիրն աշխարհում:

Photo: Photo: A busy urban street at dusk

44. Հնդկաստանում է գտնվում աշխարհում երրորդ ամենամեծ ճանապարհային ցանցը: Հնդկաստանում է գտնվում նաև աշխարհի երկրորդ ամենամեծ երկաթգծի ցանցը, որը համարվում է աշխարհի ամենախոշոր քաղաքացիական աշխատատեղը՝ 16 միլիոն աշխատավոր:
Photo: A bride feeding a groom during an elaborate wedding
45. Գետերը կարևոր տեղ են զբաղեցնում Հնդկաստանի հանրաճանաչ մշակույթի և բանահյուսության մեջ: Դրանց երկրպագում էին ինչպես աստվածուհիների, որովհետև դրանք ջրում էին չորացած ափերը, իսկ օրինակ Գանգեսում լողալ նշանակում է ազատվել գործած մեղքերից:

Photo: Two hands covered in henna46. Ռազիյա Սուլթանան (1205-1240) Հնդկաստանի առաջին կին-առաջնորդն էր: Նա համարվում էր հոյակապ առաջնորդ, չնայած ղեկավարել է ընդամենը երեք տարի՝ նրան սպանել են:

Photo: A woman watching rats drink milk from a pan47. Շատ հնդիկներ հաց ուտելուց առաջ լվանում են ձեռքերն ու ոտքերը: Քաղաքավարի է աջ ձեռքով ուտելը: Կանայք ուտում են, երբ բոլորն արդեն կերել, վերջացրել են: Ուտելիքի վատնումը մեղք է համարվում:

Photo: A lotus-shaped building behind a large pool48. Վեդիկ կոչվող ժամանակաշրջանում ձիու զոհաբերությունը հաստատում էր թագավորի գերագույն իշխանությունը Հնդկաստանում:

Photo: Photo: People playing cricket outside the Taj Mahal49. Հնդկաստանում ընդունված է հուղարկավորություններին կրել սպիտակ, ոչ թե սև հագուստ: Այրիները սովորաբար կրում են սպիտակ հագուստ՝ ի տարբերություն ամուսնացած և միայնակ կանանց, ովքեր հագնում են գույնզգույն հագուստ:

Photo: Two men wrestling in front of a large crowd50. Ամբողջ երկիրը գտնվում է մեկ ժամային գոտում:

Photo: People reaching to touch a golden chest held aloft by others51. Հնդկաստանի Անկախության օրը՝ 1947 թվականանի օգոստոսի 15-ին, երկիրը բաժանվել է երկու մասի՝ Հնդկաստանի և Պակիստանի: Բաժանման արդյունքում տեղահանվել է 1.27 միլիոն մարդ և մահացել մի քանի հարյուր հազարից մինչև մի միլիոն մարդ:

Photo: People carrying a statue of Ganesh through water52. Վերջին տարիներին հնդիկ հեղինակները համաշխարհային գրականությանը թողել են այնպիսի վեպեր, ինչպիսին է, օրինակ, Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ»-ը (1988):

Photo: A woman standing beneath an ornate entryway53. Հնդկաստանում կարելի է հանդիպել տարվա վեց եղանակ՝ ամառ, աշուն, ձմեռ, գարուն, ամառային մուսսոն և ձմեռային մուսսոն:

54. Հնդկաստանը համարվում է աշխարհի ամենախոշոր թեյ արտադրող երկիրը, իսկ թեյն ամենատարածված ըմպելիքն է երկրում:

55. Թաջ Մահալը («թագադրության պալատ») կառուցվել է Շահ Ջահան մուղալ կայսեր (1592-1666) կողմից իր սիրելի կնոջ Մումթազ Մահալի (1593-1631) համար: Այս ճարտարապետական գեղեցկությունն իր բարդության համար անվանել են «մարմարե ձեռագործ»:

56. Հնդկաստանում առաջին և մեծագույն քաղաքակրթությունը ձևավորվել է Ինդոս գետի (հիմա Պակիստանում) հովտի շուրջ մ. թ. ա. 3000 թվականին:

57. Ինդոսի քաղաքակրթության փլուզումից հետո՝ մ. թ. ա. 2000 թվականին, արիացիները շարժվեցին դեպի Հյուսիս-արևմտյան Հնդկաստան և ղեկավարեցին այն վեդիկ կոչվող ժամանակաշրջանում:

58. Ալեքսանդր Մակեդոնացին նվաճեց Հնդկաստանը, քանի որ մտածում էր նաև բացահայտել «օվկիանոսի» գաղտնիքը: Նրան պատմել էին հսկայական ծովի մասին, որը հոսում էր մի կտոր հողի շուրջ: Երբ նա հասավ Հնդկական օվկիանոս, նա մի քանի խոշոր կենդանի զոհաբերեց Պոսեյդոնին՝ իր նպատակին հասցնելու համար:

59. Հույն քանդակագործությունը մեծապես ազդել է հնդկական աստվածների և աստվածուհիների բազմաթիվ դիմանկարների վրա, մասնավորապես մ. թ. ա. 330 թվականին Ալեքսանդր Մակեդոնացու նվաճումից հետո: Իրականում, հին հնդիկ աստվածներն ունեին հունական առանձնահատկություններ, և միայն հետո հստակ հնդկական առանձնահատկություններ ձևավորվեցին:

60. Չանդրագուպտա Մաուրայան (մ. թ. ա. 340-290) Հնդկաստանի առաջնորդներից մեկն է, ով հիմնել է Մաուրյան կայսրությունը (մ. թ. ա. 321-185): Նրա պահակախումբը ձիավարող կանանցից էր բաղկացած:
Երբ Հնդկաստանի առաջին վարչապետ խաղաղասեր Ջավահարլալ Ներունը (1889-1964) ներկայացավ «Vogue» ամսագրում, նրա յուրահատուկ ոճն արևմուտքի նորաձևության վրա մեծ ազդեցություն ունեցավ:

(Visited 581 times, 1 visits today)