Նրանք 50 տարի անց նորից հագան հարսի ու փեսայի զգեստներն ու զարմացրին աշխարհին. Այս ծեր զույգի պատմությունը կստիպի հավատալ սիրո գոյությանը

Ոչ բոլորին է վիճակվում տոնել ոսկե հարսանիք, իսկ նրանց, ում հաջողվում է, ուղղակի անհնար է նայել առանց հիացմունքի։ Այս զույգը հենց այդ զույգերից է, ով իր սիրո պատմությամբ փորձում է ցույց տալ աշխարհին, որ իսկական սերը ժամկետներ չի ճանաչում։

Քերոլ Էնը և Ջոն Սթենֆիլդը 50 տարի առաջ որոշեցին կապել իրար իրենց կյանքն ու այն դարձնել մեկ ամբողջություն։ Նրանք հագան հարսի ու փեսայի գեղեցիկ զգեստներ, մեծ խնջույք կազմակերպեցին ու լուսանկարվեցին։ Հարսանիքից հետո նրանք իրենց զգեստները որոշեցին ուղղակի պահել լքված պահարանում ու այլևս երբեք դրանց չմոտեցան։ Սակայն ամեն ինչ փոխվեց, երբ մի օր նրանց 17-ամյա թոռնուհին խնդրեց իրեն ցույց տալ իրենց հարսանեկան լուսանկարներն ու հարսանեկան զգեստները։

Քերոլը բացեց վաղուց մոռացված պահարանն ու զարմացավ, երբ տեսավ, որ ո՛չ իր հարսի շորին, ո՛չ ամուսնու փեսայի կոստյումին ոչինչ չի եղել։ Դրանից հետո թոռնուհին խնդրեց նրանց ուղղակի հագնել զգեստներն ու ցույց տալ՝ ինչպիսի տեսք ունեն դրանք այժմ։ Սկզբում ամուսինները չկամությամբ վերաբերվեցին խնդրանքին. ամեն ինչ արդեն վաղուց անցել էր, ի՞նչ կարիք կար նորից զգեստները հագնելու, սակայն հետո նրանք հասկացան, որ իրենց էլ է հետաքրքիր, ու որոշեցին փորձել։

Զույգի զարմանքին չափ չկար, երբ նրանք տեսան, որ զգեստները նրանց սազում են այնպես, ասես հենց նոր են կարվել։ Դրանք չէին փոքրացել ու ամբողջովին համապատասխանում են զույգի ներկայիս կազմվածքին։ Դրանից հետո էր, որ նրանց մոտ միտք առաջացավ մեծ շուքով նշելու իրենց ամուսնության 50-ամյակն ու հագնել այս զգեստները, որոնք, չնայած տարիներին, այնքան հարազատ են դեռ։

Կազմակերպչական աշխատանքները զույգի հարազատները վերցրին իրենց ուսերին։ Նրանք մեծ խնջույք կազմակերպեցին, մարդկանց հավաքեցին ու սկսեցին մի լավ ուրախանալ։ Զույգի պատմությունն այնքան տպավորիչ էր, որ անգամ աշխարահահռչակ դերասան Թոմ Հենքսը որոշեց նրանց շնորհավորել։

Հավաքված լրագրողները, ովքեր հասցրել էին ներկա գտնվել արարողությանը, հարցրին, թե ո՞րն է նրանց ամուսնության երկարաժամկետության գաղտնիքը։ Ջոնը պատասխանեց, որ առաջին անգամ, երբ տեսել է Քերոլին, ուղղակի տարվել է նրա ոսկեգույն ու գեղեցիկ մազերով, սակայն նա կարծում է, որ իրենց սիրո գաղտնիքը ժպիտն է, որ առաջանում է ամեն անգամ, երբ իրենք իրար հետ են։

Քերոլը հավելեց, որ իրեն Ջոնի մեջ միշտ գրավել է նրա հումորի զգացողությունը, որով նա անմիջապես նվաճեց իր սիրտը։ Նա նշեց, որ Ջոնի յուրաքանչյուր հումոր իր դեմքին ժպիտ է առաջացրել, ու որ ինքն էլ է կարծում, որ իրենց ընտանեկան ամրության գաղտնիքը հենց այդ ժպիտն է։ Վերջում զույգը հավելեց, որ իրենք վստահ են, որ իսկական սերը կա, նրան միայն սպասել ու հետո ամուր բռնել, պահպանել է պետք։

(Visited 121 times, 1 visits today)