Աբդուլով-Ալֆյորովա… Ինչպես քանդվեց խորհրդային կինոյի ամենագեղեցիկ զույգի ընտանիքը

Ինչպես քանդվեց խորհրդային կինոյի ամենագեղեցիկ զույգի ընտանիքը

168․am-ը գրում է․ Խորհրդային կինոյի տաղանդաշատ դերասաններ Ալեքսանդր Աբդուլովն ու նրա կինը համարվում էին խորհրդային կինեմատոգրաֆի ամենագեղեցիկ զույգը: Տևական ժամանակ խոսվում էր զույգի ամուսնալուծության մասին, սակայն երկրպագուները հույս ունեին, որ նրանք կհարթեն տարաձայնությունները:

Ավաղ, հրաշք տեղի չունեցավ, և տասնամյակներ տևած նրանց ամուսնությունը փլվեց:

Շատերը դրանում մեղադրում էին Ալեքսանդր Աբդուլովին. Ի վերջո, կին է, չի դիմացել ամուսնու դավաճանությունների վերաբերյալ չդադարող խոսակցություններին. Չէ՞ որ Ալեքսանդր Աբդուլովը բավականին հմայիչ ու սիրառատ տղամարդ էր:

Սակայն լուսանկարիչ Վալերի Պլոտնիկովը ամուսնության փլուզման այլ վարկած է ներկայացրել teleprogramma.pro ռուսական կայքին:

Ինչպես նշել է լուսանկարիչը, Աբդուլով-Ալֆյորովա զույգի ամուսնությունը կործանել է 90-ականների ամենասկզբում տեղի ունեցած բուռն սկանդալը:

Այդ ժամանակ նոր էր էկրան բարձրացել ռուս էստրադայի այդ ժամանակների սրտակեր Ալեքսանդր Սերովի «Ты меня любишь» տեսահոլովակը, որում որպես գլխավոր հերոսուհի՝ նկարահանվել էր Իրինա Ալֆյորովան: Երգի հեղինակը կոմպոզիտոր Իգոր Կրուտոյն էր:

Պլոտնիկովի խոսքով՝ Կրուտոյը սպասեց այնքան, մինչև Աբդուլովը մեկնեց հերթական հյուրախաղերին, և գեղեցկադեմ Սերովին ուղարկեց Ալֆյորովայի մոտ: Երեկոյան նա իր մեքենայով առանց ամուսնու տխրող կնոջը «Լենկոմից», ուր Ալֆյորովան աշխատում էր ամուսնու հետ, տարավ մինչև տուն:

Սերովը շատ հմայիչ էր, ճանապարհին միացրեց իր երգերը և… Ալֆյորովան համաձայնեց միասին աշխատել տեսահոլովակում:

Դերասանուհին ինչ-որ տեղ գնաց դրան՝ ցանկանալով վրեժ լուծել ամուսնուց ու Ալեքսանդր Աբդուլովին ստիպել խանդել իրեն:

Դրանից հետո ամուսինների հարաբերությունները վերջնականապես փչացան: Բոլորը մտածում էին, որ դերասանուհին դավաճանում է Աբդուլովին Ալեքսանդր Սերովի հետ:

Ալեքսանդր Աբդուլովն ու Իրինա Ալֆյորովան միասին են եղել 1976-1993թթ.: Շուրջ 17 տարի տևած ամուսնության ընթացքում զույգը համատեղ երեխաներ չի ունեցել, թեպետ Աբդուլովը սեփական երեխայի պես է մեծացրել Իրինա Ալֆյորովայի՝ առաջին ամուսնությունից ունեցած դստերը՝ Քսենյային:

Ի դեպ, Ալեքսանդր Աբդուլովն Իրինա Ալֆյորովային ամուսնության առաջարկ արել է հենց Հայաստանում, երբ տաղանդաշատ դերասանները նկարահանման էին մեր երկրում:

(Visited 858 times, 1 visits today)