Իմ սիրելի տղամարդը հաշտվեց կնnջ հետ, իսկ ես մնացի միայնակ…և հղի…

Սկսեմ նրանից, որ ես 34 տարեկան եմ, և 5 տարի առաջ բժիշկներն ինձ մոտ ախտորոշել են անպտղություն: Ես հանգիստ ապրում էի, մինչև որ ծանոթացա մի հետաքրքիր տղամարդու հետ:

Նա այդ պահին արդեն 3 տարի ամուսնալուծված էր, սակայն լավ հարաբերություններ էր պահպանում նախկին կնոջ հետ՝ ինչպես ինքն էր ասում, հանուն երեխաների: Նա ունի տղա և աղջիկ:

Մի խոսքով, սիրահարվեցի մինչև ականջներիս ծայրը: Նա ծանոթացավ ծնողներիս հետ, իսկ որոշ ժամանակ անց սկսեցինք միասին ապրել: Երկուսս էլ մեծ, կայացած մարդիկ ենք, առանձնապես կարիք չունեինք շքեղ հավաքույթի կամ հարսանիքի, մեզ այդպես էլ էր լավ:

Ծնողներս գյուղում են ապրում, զանգեցին, խնդրեցին, որ մի քանի օրով գնամ իրենց մոտ, ասացին, որ կարտոել են: Էլ չգիտեմ, թե ինչ եղավ այդ ընթացքում, բայց երբ վերադարձա 5-6 օր անց, նա ասաց, որ հաշտվել է նախկին կնոջ հետ: Ես խնդրեցի, որ դեռ չդադարի ինձ հետ շփումը, գուցե փոխվի ինչ-որ բան, սակայն նա 2-3 օրից գնաց կնոջ մոտ:

Գրեթե մի ամիս անց եղավ կյանքիս ամենամեծ հրաշքը. իմացա, որ երեխայի եմ սպասում: Փորձեցի հանդիպել նրա հետ, մի քանի անգամ գրեցի, սկզբում ասում էի, որ էլ չեմ ուզում նրան տեսնել, սակայն հետո ինքս էի խնդրում գալ: Ի վերջո, գրեցի նաև, որ հղի եմ, իսկ նա էլ պատասխանեց, որ այլևս չի ուզում ինձ տեսնել… Մի կողմից ուրախ եմ, որովհետև այսքան տարի ապրել եմ այն մտքով, որ երբեք երեխա չեմ ունենա, բայց մյուս կողմից էլ ցավալի է, որ փոքրիկս ծնված օրվանից առանց հոր է մեծանալու:

(Visited 33 times, 1 visits today)