Թե ինչ ասաց մայրը արցունքն աչքերին, երբ Որդին մորը հաշիվ ներկայացրեց՝ նրան օգնելու դիմաց…

Որդին մորը հաշիվ ներկայացրեց՝ նրան օգնելու դիմաց. Մայրը՝ արցունքներն աչքերին նայեց որդուն ու միայն մի բան ասաց․․․Մի օրերեկոյան փոքր որդին մոտեցավ մորը, երբ վերջինս ընթրիք էր պատրաստում, նրան մեկնեց մի թուղթ, որի վրա ինչ-որ բան կար գրված:

երեկ երեկոյան խոտ եմ հնձել՝ 150, սենյակումս այս շաբաթ մաքրություն եմ արել՝ 100, գնացել եմ խանութ, 2 անգամ՝ 150 մնացել եմ փոքր եղբորս հետ, մինչ դու խանութներ էիր գնացել՝ 150,

աղբն եմ գցել՝ 150, այս շաբաթ լավ գնահատականներ եմ ստացել՝ 150, այս ձմռանը ես եմ դասավորել խորդանոցը՝ 200, ընդհանուր գումարը կազմում է 1050, Մայրը մտախոհ նայեց որդուն, շուռ տվեց թուղթը և սկսեց գրել…

9 ամիս կերակրել եմ քեզ, մինչ իմ ներսում մեծանում էիր՝ անվճար քո ամբողջ կյանքի ընթացքում եղել եմ կողքիդ, բուժել եմ քեզ, երբ հիվանդ ես եղել, մեծացրել և աղոթել եմ քեզ համար՝ անվճար արտասվել եմ,

երբ վատ է եղել քեզ համար՝ անվճար այն բոլոր գիշերների ընթացքում, երբ դու չէիր քնում, միայն լացում էիր, ես քեզ գրկում և հանգստացնում էի՝ անվճար քեզ համար գնել եմ խաղալիքներ, հագուստ, սնունդ, բայց քեզ տվել եմ անվճար իմ սերը, որը չի նվազի նույնիսկ այն դեպքում, երբ քո ցանկում 10 կետ էլ ավելացնես՝ անվճար է Տղայի աչքերից արցունքներ հոսեցին:

Նա մոտեցավ մորը և նայելով աչքերի մեջ՝ ասաց. -Մայրիկ, քեզ բոլորից շատ եմ սիրո ւմ: Հետո վերցրեց իր գրածը և ներքևում հսկայական տառերով ավելացրեց. -Ամբողջո ւթյամբ վճարված է:

(Visited 160 times, 1 visits today)