Ես Նիկոլին երկու անգամ եմ տեսել՝ երեք տարվա ընթացքում. Իլոն Մասկ

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինի կնոջ՝ Նիկոլ Շանահանի հետ սիրավեպ ունենալու մասին մամուլում հրապարակված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։

«Մամուլում տեղ գտած այդ տեղեկությունները զառանցանք են։ Ես ու Սերգեյն ընկերներ ենք և անցած գիշեր միասին երեկույթի էինք մասնակցում։ Ես Նիկոլին երկու անգամ եմ տեսել՝ երեք տարվա ընթացքում, և այդ երկու անգամն էլ մեր կողքին էին մեր բազմաթիվ ընկերները։ Ոչ մի ռոմանտիկ բան չկա»,- գրել է Մասկը «Թվիթեր»-ում։

Ավելի վաղ «The Wall Street Journal»-ը հայտնել էր, որ Բրինն ամուսնալուծվում է կնոջ՝ Նիկոլ Շանահանի հետ՝ նրա և Մասկի միջև սիրային կապի պատճառով։ Աղբյուրի տեղեկություններով՝ անցած աշնանը Մասկը կարճ սիրավեպ է ունեցել Նիկոլ Շանահանի հետ։

The Wall Street Journal-ի տղեկություններով՝ Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը ամուսնալուծության հայտը ներկայացրել է դեռևս հունվարին։

(Visited 372 times, 1 visits today)