Մnրս պարտքnվ գnւմար էի տվել nւ nչ մեկին չէի ասել դրա մասին. Էն էլ պատահաբար սկեսnւրս իմացավ դրա մասին nւ…

Արդեն 5 տարիա, ինչ ամուսնացած եմ: Ամունուս ընտանիքը վատը չի, բայց սկեսուրիս հետ դժվարա լեզու գտնելը: Շատ բարդ բնավորություն ունի ու շատ կարծրատիպային կին ա: Եթե սկեսուրա, պիտի սկեսուր լինի, եթե խնամիա պիտի զգույշ շփվի: Մի խոսքով հասկացաք, անմիջական ու անկեղծ շփում չի սիրում ու միշտ սխալա մեկնաբանում դաէ որպես կեղծավորություն, փորացավ և այլն:

Շատ բարդա իր հետ, ամեն բան պիտի իր սրտով լինի, թե չէ խոսակցության առիթ կդառնա: Խոսակցությունն էլ անհնարա, որ մնա երկուսիս մեջ, պարտադիր ամբողջ ցեղը ու ընտանիքը պիտի իմանա, որ հարսը մի բան էն չի արել:Ես աշխատում եմ ու ինքս եմ գումար վաստակում ամուսնուցս բացի:

Բայց ինքը միշտ դիտողությունա անում ու հարցնում թե ինչի վրա եմ ծախսել գումարս, նոր բան գնեմ կասի, ինչի ես ավելորդ բաներ անում և այլն: Ես իհարկե ամուսնուս հետ խոսել եմ, ասել ա դու քո աշխատածը ոնց ուզում ես ծախսի, կինա խոսումա, մի կենտրոնացի: Հիմա մի քանի օր առաջ մամայիս գումար էր պետք տուգման գնալու համար, բնականաբար տվեցի ու դրա մասին ոչ էլ բարձրաձայնեցի:

Սկեսուրս նույն օրը եկավ էլի ինձնից գումար էր ուզում, ասեցի չկա մոտս տվել եմ մամային: Գիտեք ինչ սարքեց գլխիս առանց պատճառն իմանալու: Ասեց՝ չհասկացա, մորդ տունն էլ ես դու պահում, չեն հասկանում, որ ամուսնացած ես ընտանիք ու հոգս ունես ու սենց ավելորդություններ թույլ տվեց իրեն:

Ես էլ էլ չդիմացա ու ասեցի, որ գումարը ստուգման համար ա, բացի դա էլ ես իմ աշխատածը ում կուզեմ կտամ, հատկապես մամայիս տալուց, ոչ մեկ իրավունք չունի խառնվի ու իմ գումարը իմ փոխարեն տնօրինի: Ձայն չհանեց, սկսեց արդարանալ, թե աչք չունի իմ աշխատավարձի վրա: Մի անգամ պիտի ասես, որ ամենքն իրենց տեղն իմանան:

(Visited 726 times, 1 visits today)