Այս ցեղը միակն է աշխարհում, որտեղ երեխան կարող է ունենալ միանգամից 16 անուն. Ինչպե՞ս է նման բան հնարավոր

Յորուբա․ այսպես է կոչվում աֆրիկյան այն ցեղը, որտեղ գործող ամուսնական ավանդույթները, մեղմ ասած, տարօրինակ են թվում։ Այս ցեղում, որը հիմնականում բնակվում է Նիգերիայում, մարդը կարող է ունենալ միանգամից 16 անուն։ Ինչպե՞ս է նման բան հնարավոր։

Նախ՝ նշենք, որ յորուբա ցեղում չափազանց մեծ նշանակություն են տալիս ընտանեկան ավանդույթներին։ Այստեղ հավատում են, որ ընտանիքն այն սուրբ միությունն է, որի դեմ ոչինչ չի կարող պայքարել։ Երբ ցեղում նոր երեխա է ծնվում, մինչև երեխայի առաջին լացը երեխայի ծնողներն իրավունք չեն ունենում որևէ բառ արտասանելու։

Երեխայի լացից հետո արդեն նրանք խոսում են, իսկ հարազատներն անմիջապես այցելում են երեխային ու մորը՝ հայտնելով իրենց հիացմունքն ու սերը նրանց հանդեպ։ Սակայն հետաքրքիր մի ավանդույթ էլ կա, ըստ որի՝ երեխային չեն կարող այցելել այն մարդիկ, ովքեր տարիքով փոքր են երեխայի մորից։

Իսկ հիմա՝ ամենակարևորի մասին։ Ցեղում ընդունված է, որ առաջին ամուսնական գիշերից հետո հարսն ու փեսան պետք է անմիջապես գնան իրենց տուն, իսկ ահա այստեղ արդեն նրանց պետք է դիմավորի փեսայի մայրը։ Սկեսուրը հենց դռան մոտ պետք է լվանա նորահարսի ոտքերը ու նրան ուղեկցի մի սենյակ, որտեղ մահացած մարդ է թաղված։

Բանն այն է, որ այս ցեղում ընդունված է հարազատներին թաղել հենց տան հատակում կամ սենյակի հատակում։ Այսպես նրանք վստահ են, որ տանը միայն հաջողություն է սպասվում, իսկ երբ նորապսակները տեղափոխվում են այդ սենյակ, նշանակում է, որ նորապսակների կյանքը օրհնվելու է իրենց նախնիների կողմից։

Այդ դեպքում ինչո՞ւ է սկեսուրը հենց առաջին օրը լվանում հարսի ոտքերը։ Այս ցեղում նաև հավատում են, որ սկեսուրը պետք է անպայման համաձայն լինի իր տղայի ու նորահարսի ամուսնությանը, իսկ որպեսզի ցույց տա իր համաձայնությունը, պետք է լվանա հարսի ոտքերը՝ որպես նշան, որ նա հավանում է իր հարսին։

Եվս մեկ տարօրինակ ավանդույթ, որ գործում է այս ցեղում։ Այստեղ մարդը կարող է ունենալ 16 անուն, ու դա լրիվ նորմալ կլինի։ Բանն այն է, որ երբ երեխան ծնվում է, ու նրան հարազատներ են այցելում, նրանք սկսում են իրենց ցանկացած անունով կոչել երեխային ու ամբողջ կյանքում հենց այդ անունով էլ նրան կոչում են։ Արդյունքում մեկ մարդն այնքան շատ անուն է ունենում, որ անգամ չես էլ հասկանում՝ որն է նրա իսկական անունը։

(Visited 51 times, 1 visits today)