Նա զաւակին կրծքին սեղմած, ժայռից իրեն նետել էր դէպի անյատակ անդունդը… Շաքեի գահավիժումը

ՇԱՔԵԻ ԳԱՀԱՎԻԺՈՒՄԸ

Սասունի 1894 թուականի ինքնապաշտպանութեան հերոսուհիներից էր Շենիկի իշխան Մոսէ Գրքոյի մեծ եղբոր` Մարդոյի կինը՝ հարս Շաքէն:

Նրա գլխավորութեամբ թերեւս 1891 թուականին շենիկցի կանայք, տղամարդկանց կողքին կռուելով, քրդական ուժերին ստիպել էին նահանջել: Նրանց նշանաբանն էր «Մահ կամ ազատութիւն»: Տալվորիկցիները իշխան Գրքոյի ղեկավարութեամբ գրոհի էին նետվել թշնամու դեմ: Կանայք քաջալերանքի խոսքերով իրենց ամուսիններին ու եղբայրներին մարտի էին մղել: Մի տեղում հրացանային կռիվ էր մղվել, մյուսում՝ սրի ու դաշոյնի:

Թշնամու դիակոյտերը փռուել էին ամենուր: Քրդական փոքրիկ նահանջը կարճ ժամանակում վերածուել էր խուճապահար փախուստի: Յաջորդ տարուայ կռիւներում Անդոքի շրջանի այլ գիւղեր ևս օգնութեան էին հասել: Դիրքերը վերագրաված հերոսուհի կանայք հերոս տղամարդկանց հետ միասին հետապնդել էին թշնամուն՝ նրան քշելով Սպիտակ սարից հարաւ:

1894 թվականի օգոստոսին, ամիսներով կռուելով թշնամու գերազանց ուժերի դեմ, ռազմամթերքի սպառուելուց յետոյ նրանք շարունակել էին դիմադրել՝ քարեր գլորելով, որի հետևանքով թշնամին շատ զոհեր էր տվել, չէր կարողացել դիրքերը գրավել: Երբ թշնամին պաշարել էր հայ կանանց, և փախուստը անհնարին էր դարձել, Շաքէն բարձրացել էր քարաժայռի վրայ և խոսքն ուղղելով իր քոյրերին՝ հորդորել էր լավ մտածել և գերի չընկնել քրդերի ձեռքը կամ ընդունել մահմեդական պիղծ օրենքները:

Նա, վեհ գաղափարի համար նահատակուողի պայծառ ժպիտը դեմքին, զաւակին կրծքին սեղմած, ժայռից իրեն նետել էր դէպի անյատակ անդունդը: Նրան հետևել էին հինգ տասնեակի հասնող կանայք: Ահա թե ինչպես է նկարագրում Ա. Նազարբեկը հերոսուհի շենիկցի Շաքէի նահատակութիւնն իր «Սասուն» պոէմում.

«Նետում է իրան այն ժայռից անդունդ՝

Սեղմած իր գրկին իր սիրոյ ծնունդ

Եւ մէկն է, միւսը, երրորդն, յիսուն կին,

Որ հետեւում են նրա սուրբ քայլին…

Ո՛չ, դրանք, այդ կիներն մահկանացու չեն,

Դիցուհիներն են սրբացած արդէն»:

Սասունցի շատ կանայք հետևեցին Շաքէի արարքին նաև 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանութեան օրերին և 1915 թուականի Մեծ եղեռնի ժամանակ: Նրա օրինակին հետևելով՝ քրդերի ձեռքը չընկնելու համար Շենիկ գիււղի մոտով հոսող Գելի գետն էին իրենց նետել Շաքեի երկու գեղատեսիլ քույրերը՝ Հեզիկն ու Ալթունը: Շաքէի միւս քույրը՝ Շուշանը, նոյնպես հերոսուհի էր իր քոյրերի նման:

Պատրաստեց՝ Կարօ Տէրունեան

(Visited 3 635 times, 1 visits today)