Մահացել է Նավիկ Խաչատրյանը

Մահացել է ավիացիոն փորձագետ, խորհրդատու, հայկական ավիացիայի նվիրյալ Նավիկ Խաչատրյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է նկարչուհի Զարուհի Մուրադյանը:

Նավիկ Խաչատրյանն իր ողջ կյանքը նվիրել էր հայկական ավիացիայի զարգացմանը: Ֆեյսբուքյան էջում նրա վերջին գրառումը նույնպես հայկական ավիացիայի մասին է:

«Որևէ մասնավոր անձ, ով նվիրված է հայկական ավիացիային, տիրապետում է մոտ 3,0 Մ$ դրամագլխի, ցանկանում է ՀՀ-ում ստեղծել և շահագործել ամբողջական ծառայություն մատուցող ավիաընկերություն` դիմեք ինձ անձնական նամակով:

Նշեմ, որ իմ ԲՊ-ի հիմքում դրված է 2 քույր A320 օդանավերի լիզինգով ձեռքբերումը, 2023 թվականի մայիսից շահագործումը, և 100% հայկական կադրերի ներգրավումը»,- հունիսի 29-ին գրել էր նա:

(Visited 1 305 times, 1 visits today)