Ձեզ չի՞ հետաքրքրում, թե ինչու՞ Ստալինը չկարողացավ սպանել Նժդեհին. Մի գուցե չգիտե՞ր ինչպես. Պատմություն, որ քչերին է հայտնի

Ինչպես սպանել Նժդեհին
1952թ Նժդեհը 8 տարի է խորհրդային բանտում է ։ Ձեզ չի՞ հետաքրքրում , թե ինչու՞ Ստալինը չկարողացավ սպանել Նժդեհին ։ Մի գուցե չգիտե՞ր ինչպես։ Բայց դա Ստալինն էր իր ողջ դիվային ուղեղով ։ Նա բոլորից լավ , հայերից առավել ևս , գիտեր ով է Նժդեհը , աշխարհում միայն նա և Նժդեհն են լիարժեք ճանաչել ՆԺԴԵհԻՆ……

Դա մի հին պատմություն էր ,֊ հին է շատ հին է Նժդեհը , մտածում էր Ստալինը , երբ Բերիան հարցրեց ,֊ Իոսիֆ Վիսարիոնովիչ, ինչու՞ թույլ չեք տալիս գնդակահարել այդ նախկին գեներալ հային ։ նախկին գեներալ , մտքում հեգնեց Ստալինը ։ Հետո ոտքի ելավ , խորը ներս քաշեց թութունի ծուխը և մտազբաղ հարցրեց ,֊ Լավրենտի եթե ինձ գերեր Հիտլերը կամ Չերչիլը կգնդակահարե՞ր միանգամից ինչ որ հիմար մեղադրանքով ։ Բերիան քարացավ ` Իոսիֆ Վիսարիոնովիչ …. ։

Այ տեսնու՞մ ես , կրկին հեգնեց Ստալինը , Իոսիֆ Վիսարիոնովիչին հեշտ է գնդակահարել , իսկ ընկեր Ստալինին անհնար ։ Գարեգին հարությունյանին հեշտ է , Նժդեհին անհնար ։ հետո Ստալինը կրկին մտորեց , հին է Շատ հին է Նժդեհը ։ ֊ Ասա Լավրենտի Ինչի՞ համար է կռվել Նժդեհը ։ Ընկեր Ստալին , Կալանավոր նախկին գեներալ Գարեգին Հարությունյանը կռվել է Թուրքերի դեմ , հետո հեղափոխական բանակի ,հետո… ։

֊Լավրենտի ես չեմ հարցնում ինչի՞ կամ ու՞մ դեմ է կռվել Գեներալ Հարությունյան Գարեգինը , այլ ինչի համար է կռվել Նժդեհը։ Բերիան տարակուսած լռեց ։ Այ դրանում է սխալը , բարձրաձայն մտածեց Ստալինը ։ Նժդեհը երբեք չի կռվել բարու կամ չարի համար և ոչ լինելու կամ չլինելու, փառքի կամ ուժեղից անխուսափելի պարտության ։ Նժդեհը կռվել է ,շարունակեց ինքն իրեն խոսել Ստալինը , լինելու համար , նա ծնվել է լինելու անհրաժեշտությամբ ։ Նա ` այդ ճակատագրական մարդը ունի միայն անցյալ , ապագա չունի , չունի որովհետև ապագան սկսվում է նրանից ։

Նա իր ազգի անցյալն է , որ ներկա է դարձել իր՝ , Նժդեհի կյանքով ։ հակառակորդին սպանելու կարողությունը նրան ճանաչելն է ։ Նժդեհին սպանելու համար պետք է սպանել Նժդեհի անցյալը ։ իսկ դա հին է շատ հին ։ Այնուհետև կտրուկ շրջվեց դեպի Բերիան և , ֊ պահիր նրան բանտում Լավրենտի , որ ոչ ոք իրենից բացի իրեն չլսի , սպանիր նրա անցյալը ։ Նժդեհի անցյալը այդ ազգի հողն է , նրա ամրոց ու տաճար դարձած քարը , նրա վրա ապրողի կյանքի պատմությունը ։

֊ նժդեհին սպանելու համար , Լավրենտի , սպանիր Նժդեհի անցյալը , ոչ մի պարագայում թույլ չտալ , որ նրա անցյալը վերածվի լեգենդի և առավել ևս որ այն ամրանա հողին ։ Մաքրեք այդ հողը նրա անցյալից ու անցյալի լեգենդից ։ Սկսիր դա այսօր Գտիր նրա ժողովրդից վերջացած սրիկաների , կրթիր նրանց և եթե ոչ այսօր ապա տասնամյակներ անց նրանք ու նրանց սերունդը կսպանեն Նժդեհի անցյալը ։

ժամանակ անց նրանք , այդ «քաղաքակիրթ» սրիկաները փոշի կդարձնեն նժդեհի անցյալը ` Ղարաբաղ , Զանգեզուր …. Երևան ։ Իսկ նժդեհին ձեռք չտաս պահիր , բանտում , հույսի և հուսախաբության , անհայտության ու մահվան այդ մղձավանջային խաչմերուկում ։ Թող հերոսն ինքն իր դեմ մարտնչի , մինչև սրիկաները կսպանեն նրա անցյալը:

Նյութի հեղինակ՝ Արմեն Երանոսյան
(Visited 3 307 times, 1 visits today)