Հnգնել եմ մայր լինելnւց…Գիտեմ, nր ինձ շատերը կքննադատեն, բայց ալևս չեմ դիմանnւմ այս ամենին…

Գիտեմ, որ կարդալով իմ պատմությունը՝ շատերը ինձ քննադատեն, քանի որ մեր հասարակության մեջ ընդունված է, որ երեխաները մեր կյանքի ուրախությունն են, հանուն նրանց կարելի է հրաժարվել լավ աշխատանքից և սովորական դարձած կյանքից… Պատմեմ սկզբից:

Ես ու Նարեկը ծանոթացանք մի քանի տարի առաջ: Սկզբում հանդիպում էինք, նա ինձ ծաղիկներ էր նվիրում, գնում էինք կինո, թատրոն: Երբ նա առաջարկեց ամուսնանալ, ես արդեն ինքնամոռաց սիրահարված էի, այնպես որ համաձայնվեցի:

Ինձ դուր էր գալիս կին լինել. զբաղվել տան գործերով, կենցաղային հարցրեով, կահավորել տունը: Ես շարունակում էի աշխատաել, իսկ երեկոյան տունն էի մաքրում, պատրաստում մեզ համար: Ես լիովին գոհ էի իմ կյանիքց, մինչև որ Նարեկի մտքով չանցավ այն, ինչը հետագայում փչացրեց իմ կյանքն ու ապագան:

Մի օր նա ասաց, որ արդեն երեխա ունենալու ժամանակն է: Բայց դա ինձ այնքան էլ դուր չեկավ: Այդ պահին 25 տարեկան էի, դեռ շուտ էր մայրանալու համար: Ինձ համար կարևոր էր,որ ես կարողանամ երեխայիս տալ ամեն ինչ, և ֆինանսական, և բարոյական առումով: Բացի այդ, դեռ նոր էի սկսել կարիերայում հաջողություններ գրանցել, ունեի առաջխաղացման հեռանկարներ: Գիտեի, որ եթե հիմա գնամ դեկրետ, իմ տեղը շատ շուտ կզբաղեցնեն: Էլ չեմ խոսում այն մասին, թե մեր երկրում որքան դժվար է կանանց համար բարձր պաշտոնի հասնելը:

Բայց Նարեկը պնդում էր, պնդում էր նրա մայրը, պնդում էր նաև իմ մայրը… Նրանք պատմում ու պատմում էին, թե որքան լավ է մայր լինել, որքան քաղցր զգացմունք է դա… արդյունքում ես հանձնվեցի և համաձայնվեցի:

Հղիությունս շատ բարդ անցավ: Մի քանի անգամ հիվանդանոց պառկեցի, 20 կիլոգրամ քաշ էի հավաքել, մարմինս ամբողջովին այտուցված էր: Ես ամեն օր սպասում էի, թե երբ է երեխաս ծնվելու, որ մարդավարի ապրեմ, այլ ոչ թե ամեն օր տառապեմ:

Բայց Մաքսի ծնվելուց հետո ամեն ինչ վատացավ: Նա անդադար լացում էր, գրեթե չէր քնում: Ես հոգնել էի միլիոնավոր անգամներ նրա տակդիրը փոխելուց և հանգստացնելուց: Ես որդուս հանդեպ բացարձակապես ոչինչ չէի զգում: Ամուսինս երբեմն փորձում էր օգնել, բայց եթե 2 րոպեում չէր ստացվում քնացնել կամ հանգստացնել երեխային, նրան տալիս էր ինձ և դուրս գալիս սենյակից:

Ես արդեն հոգնել էի մայր լինելուց: Արդեն օրերն էի հաշվում, թե երբ պիտի վերջանա այս ամենը: Նույնիսկ ժամանակ առ ժամանակ ուզում էի երեխային թողնել ամուսնուս մոտ և հեռանալ տանից, բայց գիտեի, որ ինձ ոչ ոք չի ների դրա համար:

Երբ Մաքսը դարձավ 3 տարեկան, տարա մանկապարտեզ և վերադարձա աշխատանքի: Այժմ կյանքս բաժանվել է 2 մասի: Ցերեկը ես կենսուրախ, երջանիկ մարդ եմ, ով գոհ է իր կյանքից և ինքն իրենից, իսկ երեկոյան դժբախտ մայր եմ: Ես խղճում եմ որդուս, քանի որ նա սիրո և հոգատարության կարիք ունի: Գիտեմ, որ երեխան չպետք է տուժի այս ամենինց, բայց չեմ կարողանում փոխել ինձ:

Գիշերները փակվում եմ լոգարանում և արտասվում, գլխումս միայն մի միտք կա. ինչպես ազատվեմ այս ամենից…

(Visited 102 times, 1 visits today)