Իմ խոհանոցային սրբիչները միշտ փայլում են. դրանք մաքուր և ձյունաճերմակ են

Բոլորին ծանոթ է խոհանոցային սրբիչների խնդիրը: Դրանք շուտ են կեղտոտվում, ծածկվում են յուղոտ լաքաներով և չափազանց դժվար են լվացվում:

Առաջարկում ենք միջոցներ, որոնց դեպքում ժամերով եռացնելու և տարբեր նյութեր ավելացնելու կարիք չկա, քանի որ դա երկար գործընթաց է, իսկ արդյունքն էլ լավագույնը չէ:

Ահա խոհանոցային սրբիչները լվանալու մեթոդներ, որոնք իսկապես աշխատում են:

Картинки по запросу «Мои кухонные полотенца всегда чистые и белоснежные»»

Սպիտակեցում՝ աղի օգնությամբ

5լ ջրի մեջ լուծել 5ճ.գ. աղ: Մեջը թրջել սրբիչները՝ թողնելով 1-2 ժամ, իսկ հետո ուղղակի լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայով:

Սպիտակեցում՝ անուշադրի սպիրտի օգնությամբ

3լ ջրի մեջ լուծել 200մլ անուշադրի սպիրտ: Սրբիչները դնել մեջը, թողնել 1,5-2 ժամ և հետո լվանալ:

Սպիտակեցում՝ սիլիկատային սոսինձի օգնությամբ

Վերցնել 1/4 կտոր տնտեսական օճառ, 1ճ.գ. սիլիկատային սոսինձ և լուծել 5լ ջրի մեջ: Դրանից հետո եռացնել 40 րոպե և լվանալ ձեռքով կամ լվացքի մեքենայով:

Ein Stapel Geschirrtücher mit Schneebesen

Սպիտակեցում՝ ջրածնի պերօքսիդի օգնությամբ

Картинки по запросу «Мои кухонные полотенца всегда чистые и белоснежные»»

Պետք է թրջել սրբիչները ջրածնի պերօքսիդի մեջ 40 րոպեով և վերջում էլ լվանալ:

Սրբիչներն այս մեթոդներով լվանալուց հետո կլինեն նորի պես, իսկ դուք էլ ստիպված չեք լինի մեծ գումարներ ծախսել լվացող միջոցների համար:

(Visited 58 times, 1 visits today)