Ինչպես սկեսnւրիս մnտից վերցնեմ մեր տան բանալին՝ առանց նրան նեղացնելnւ. Արդեն բարկանnւմ եմ նրա պահվածքից…

Արդեն քիչ-քիչ ես էլ եմ միանում «սկեսուրների դեմ պայքարող» հարսների շարքերին, բայց ժամանկին կարծում էի, որ այդ խնդիրն ինձ կշրջանցի: Անկեղծ ասած, ես ի սկզբանե նրան ուշադրություն էի դարձրել, քանի որ գիտեի, որ սկեսուրը շատ մեծ դեր ունի ընտանիքի հարցում, բայց նա ինձ այնքան լավը թվաց:

5 տարի ապրեցինք ամուսնուս հետ, այս ընթացքում նրա մայրը ոչ մի հարցի չի խառնվել: Ապրում էինք առանձին, նա հազվադեպ էր գալիս մեր տուն, բայց ամեն օր խոսում էինք հեռախոսով: Եթե օգնություն էինք խնդրում, չէր մերժում, գովաբանում էր ինձ, փոքր վեճերի ժամանակ հաճախ զիջում: Միշտ ասում էր. թող ձեզ մոտ ամեն ինչ լավ լինի:

Երջանկությունս ավարտվեց, երբ մենք սկեսուրիս շենքում մեզ համար 1 սենյականոց բնակարան ձեռքբերեցինք: Ապահովության համար սկեսուրիս մի բանալի տվեցինք:Հիմա սկեսուրս ամեն օր գալիս է մեր տուն՝ մինչև աշխատանքի ենք լինում: Հոգնած գալիս եմ երեկոյան, տեսնում եմ, մի դույլ վարունգ է դրված, վրան էլ երկտող. «Աղջիկս, ձմռան համար մարինադ պատրաստիր»: Բայց գուցե ես ուրիշ պլաններ ունեի:

Կամ այն օրն ուզում էի առավոտյան գտնել ձեռնոցներս, բայց արդեն ուշանում էի, ամբողջ դարակը շուռ տվեցի բազմոցի վրա, վերցրեցի ձեռնոցներս և գնացի: Եկա, տեսնեմ, ամբողջը դասավորել է:

Ես դիմանում-դիմանում էի, բայց ի վերջո ասացի նրան, որ դա ինձ դուր չի գալիս: Նա անկեղծ զարմացավ, քանի որ ուզում էր օգնել: Իսկ ես հասկանում եմ այսպես. ինձ ուղղակի մատնանշում են, որ ես վատ տանտիկին եմ:

Դուք կլռեիք այս իրավիճակում թե՞ կփորձեիք ինչ-որ բան փոխել:

Հիմա էլ չգիտեմ, ինչպես ասեմ նրան, որ տա բանալին:

(Visited 60 times, 1 visits today)