Դարվինն այնքան պատասխանատվորեն էր մոտենում ամուսնություն ասվածին, որ ամուսնանալուց առաջ որոշեց ցուցակ կազմել

Եթե դուք հոգնել եք տիրող քաղաքական գաղջից և մտածում եք այն ցրելու համար, օրինակ, ամուսնանալ, ապա ձեզ կօգնի Դարվինը, այո’,այո’, հենց ինքը ու ասեմ, թե ոնց….

Դարվինն այնքան պատասխանատվորեն էր մոտենում ամուսնություն ասվածին, որ ամուսնանալուց առաջ որոշեց ցուցակ կազմել։ Ցուցակի թուղթը նա բաժանեց երկու մասի` «Կողմ» և «Դեմ» ու սկսեց գրել ամուսնության դրական և բացասական կողմերը։

Որպես Դեմ փաստարկներ նա նշում էր`
-ստիպված ես այցելել նրա հարազատներին,
-սեփական տարածքի փոքրացում,
-ավելի քիչ գումար` գրքեր գնելու համար։

Որպես Կողմ փաստարկներ ընդգծում էր`
-մշտական ընկերակից` ավելի լավ, քան շունը,
— կարող եք երեխաներ ունենալ(եթե Աստված կամենա),
-սիրո օբյեկտ,-ծերության ընկեր և այլն:

Ասածս ինչ է` Դարվինը ամբողջը հուշել է, մնում է դուք որոշեք`
Անիկ Մարգարյան_ի ֆեյսբուքյան էջից

patum.am

(Visited 49 times, 1 visits today)