Մի համեմատեք ձեր կյանքն ու ձեր սիրելիին ուրիշների հետ. Ներել սովորեք… Դալայ Լամայի իմաստուն խորհուրդները

Գրքեր շատ կարդացեք։ 7 ժամից պակաս մի քնեք։ Ամեն օր 10֊ից 30 րոպե քայլեք։ Ավելի շատ կերեք այն սնունդները, որոնք աճում են ծառերի վրա և ավելի քիչ գործարաններում արտադրվածները։

Շատ ջուր խմեք։ Օրական ամենաքիչը երեք մարդու ստիպեք ժպտալ։ Մի ծախսեք ձեր թանկարժեք էներգիան բամբասանքների և նախանձի վրա։ Գլխից դուրս շպրտեք բոլոր բացասական մտքերը և ամեն ինչին նայեք դրական կողմից։

Ձեզ անհրաժեշտ չէ հաղթել յուրաքանչյուր վեճում։ Սովորեք խոստովանել, որ դուք ճիշտ չեք։
Մի համեմատեք ձեր կյանքն ու ձեր սիրելիին ուրիշների հետ։
Ներել սովորեք։

Թե ինչ են մտածում ուրիշները ձեր մասին ձեր գործը չէ, իրավիճակը որքան էլ լավը կամ վատը լինի, այն փոխվելու է։ Թույլ մի տվեք, որպեսզի չնչին վեճերը խաթարեն մեծ մտերմությունը: Հիշեք, որ երբեմն լռությունը լավագույն պատասխանն է: Ամենաքիչը 10 րոպե անցկացրեք լռության մեջ։

Իմացած եղեք, երբ դուք պարտվում եք աշխարհից, դուք չեք կորցնում կուտակված փորձը: Միայնակ պահերին երբեմն լսեք ինքներդ ձեզ: Խնամեք և սիրեք Երկիրը:
Կիսեք ուրիշների հետ ձեր գիտելիքները:

Հաճախ զանգեք հարազատներին։
Արժանավայել կյանք ապրեք, որպեսզի ծերության տարիներին բարի հիշողություններ ունենաք…

Դալայ Լամա

(Visited 998 times, 1 visits today)