ՀԱՅ դերшսшն, ով նկшրшհшնվել է «Տերն ու ծшռшն», «Լեռնшյին հեղեղ» և шյլ ֆիլմերում. Ճшնшչեցի՞ք ՀԱՅԱՍՏԱՆԻ ժողովրդшկшն шրտիստին

Հայ դերասան, ռեժիսոր Թադևոս Սարյանը (Թադևոս Տեր-Գրիգորյան) ծնվել է 1903 թվականի ապրիլի 28-ին Երևանում: Վաղ տարիքից մասնակցել է աշակերտական ներկայացումների: Երևանում Վարդան Միրզոյանի թատերական ստուդիան ավարտելուց հետո Ալեքսանդրապոլում (այժմ` Գյումրի) 2 տարի եղել է Քաղլուսվարի թատրոնի դերասան:

Դերասանական կրթություն է ստացել Մոսկվայում, ապա կատարելագործվել Մեյերհոլդի պետական փորձարարական արվեստանոցում: Ուսանելու տարիներին, իբրև դերասան և ռեժիսորի ասիստենտ, աշխատել է Մոսկվայի Մեյերհոլդի անվան պետական և Օրեխովո-Զուևոյի բանվորական թատրոններում:

1928 թվականին նշանակվել է Լենինականի պետական թատրոնի (այժմ` Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն) գլխավոր ռեժիսոր: Եղել է թատրոնի հիմնադիրներից, որտեղ ստեղծել է նաև ստուդիա և դասավանդել է դերասանի վարպետություն ու թատրոնի պատմություն:

Եղել է Երևանի Առաջին պետթատրոնի (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն) դերասան, ռեժիսոր, Բաքվի հայկական, Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնների գլխավոր ռեժիսորը: Բաքվի հայկական թատրոնում հիմնադրել է ադրբեջանական թատերական տեխնիկումի հայկական սեկցիան և ղեկավարել այն: Եղել է նաև Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հիմնադիրներից:

Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում: Մարմնավորած կերպարներում դրսևորել է ժողովրդական փափուկ հումոր, նուրբ տեխնիկա, արտիստական մեծ իմացություն և փորձ: Նկարահանվել է հայկական ֆիլմերում` «Լեռնային հեղեղ» (1940թ.), «Փեսատես» (1954թ.), «Ամպրոպի արահետով» (1956թ.), «Տերն ու ծառան» (1962թ.) և այլն:

Արժանացել է մի շարք պետական պարգևների և մեդալների: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է 1974 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում:

(Visited 268 times, 1 visits today)