Կարևոր. Ո՞ւմ կարող է վնասել աղի օգտագործման կրճատումը

Ըստ Heart ամսագրում հրապարակված հետազոտության՝ աղի չափից շատ սահմանափակումը կարող է իրականում վատթարացնել կանխատեսումը սրտի խորացված անբավարարություն ունեցող մարդկանց համար, ասվում է Heart ամսագրում հրապարակված հետազոտության մեջ:

Ընդ որում, հետազոտողները նշել են, որ աղի չափից շատ սահմանափակման եւ վատ հետեւանքների միջեւ կապն ավելի ցայտուն էր 70 տարեկան եւ ավելի երիտասարդ հիվանդների եւ ոչ եվրոպոիդ ռասայի ներկայացուցիչների մոտ:

Պահպանված արտամղման ֆրակցիայով սրտի անբավարարության տեսակի դեպքում սրտի ձախ փորոքը չի կարող նորմալ արյունով լցվել, ուստի ավելի քիչ արյուն է մղվում օրգանիզմ, բացատրել են գիտնականները:

Սրտի ամերիկյան ասոցիացիան օրական ոչ ավելի, քան 2300 միլիգրամ աղ է խորհուրդ տալիս, իսկ մեծահասակների մեծամասնության համար իդեալական սահմանաչափն օրական 1500 մգ-ից ոչ ավելն է:

Աղի օգտագործման հետ կապն ուսումնասիրելու համար գիտնականներն օգտագործել են 50 եւ ավելի տարեկան 1713 մարդու տվյալների երկրորդական վերլուծությունը:

Նոր հետազոտության մասնակիցներին հարցրել են, թե որքան աղ են նրանք սովորաբար ավելացնում հիմնական մթերքները պատրաստելիս;

Հետազոտողները այնուհետեւ հետեւել են մասնակիցների առողջությանը միջինում 3 տարի՝ ուսումնասիրելով սրտանոթային հիվանդությունների կամ սրտի անբավարարության պատճառով հոսպիտալացումների, ինչպես նաեւ ընդհատված սրտի կանգի հետեւանքով մահացածների թիվը:

Մասնակիցների գրեթե կեսի մոտ աղի ցուցանիշը զրոյական էր: Նրանցից կեսից ավելին՝ 56 տոկոս, տղամարդիկ էին, իսկ 81 տոկոսը՝ սպիտակամորթ: Նրանք զգալիորեն ավել էին կշռում, քան այն մարդիկ, ում դեպքում աղի ցուցանիշները զրոյից բարձր էին:

Հետազոտությունը ցույց է տվել, որ զրոյից բարձր աղի ցուցանիշ ունեցող մասնակիցները զգալիորեն ավելի քիչ ռիսկի են ենթարկվել, քան զրոյական ցուցանիշներ ունեցողները, հիմնականում այն ​​պատճառով, որ նրանք ավելի հազվադեպ են հոսպիտալացվեն սրտի անբավարարությամբ:

(Visited 70 times, 1 visits today)