Կույր ռուսասիրությունն է, որ դարձել է մեր ՀԱՅ հասարակակության ամենացավոտ վերքը». ՀՀ 3-րդ վարչապետի կտրուկ ու ԽՈՐԸ ԽՈՍՔԵՐԸ, որոնք այսօր պետք է կարդա յուրաքանչյուր ՀԱՅ

ՀՀ վարչապետ Օհանջանյանի զեկուցումը Ղարաբաղի և Զանգեզուրի մասին՝ արված Ղարաբաղի, Զանգեզուրի և Դարալագյազի դաշնակցական ընկերների ժողովում

Այսօր մենք կասկածից դուրս պիտի համարենք այն համաձայնությունը, որ կնքված է Խորհրդային Ռուսաստանի և թուրք ազգայնականների պարագլուխ Մուստաֆա Քեմալի միջև:

Հայ ժողովուրդը իր աշխարհագրական ու ազգագրական պայմանների շնորհիվ, միշտ իր հոգու խորքում ունեցել է մի հիվանդոտ մտայնություն, որից նա դժվարությամբ է կարողանում ազատվել: Դա այն կույր ռուսասիրությունն է, որ միևնույն ժամանակ դարձել է մեր հասարակական-պետական կյանքի ամենացավոտ վերքը:

Շրջապատված լինելով մահմեդական անբարյացկամ ու թշնամի տարրերով, հայ ժողովուրդը մի կույր հավատ է ունեցել, թե այդ հեղձուցիչ մթնոլորտից ռուսն է, որ պետք է ազատի իրեն, ասածիս ապացույց կարող է լինել Ղարաբաղի վերջին դեպքերը [ծանոթագրություն- 1920-ի ապրիլին, երբ Ադրբեջանը խորհրդայանցվեց, բոլշևիկյան 11-րդ բանակը մտավ նաև Արցախ՝ չհանդիպելով որևէ դիմադրության- Թ. Հ.]:

Ղարաբաղի հայությունը, որ երկու-երեք տարի քաջաբար դիմադրեց թշնամու հարձակումներին՝ արգելակելով թուրք-ադրբեջանական հորդաների ներխուժումը, այսօր դեռ չի ծառացել ռուս-թաթարական հրոսակախմբերի բռնության դեմ, չնայած որ կոմունիզմի դիմակի տակ իր տունն են մտել թշնամիները:

Հիշեցնենք Համազասպ (Համո) Օհանջանյանը եղել է հայ բժիշկ, քաղաքական, պետական գործիչ։ Վաղ տարիքում անդամագրվել է ՀՅ Դաշնակցությանը։ 1920 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության երրորդ վարչապետը, Արտաքին գործերի նախարար։ Նրա կառավարությունն է ստորագրել Սևրի դաշնագիրը։

1903 թվականին հանդես է գալիս ժողովրդական շարժման ձևավորողներից, որն ուղղված էր ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր՝ բռնագրավվում։ 1903 թվականին հանդես է գալիս ժողովրդական շարժման ձևավորողներից, որն ուղղված էր ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր՝ բռնագրավվում

wompos.ru

(Visited 507 times, 1 visits today)