Իրանի հոգեւոր առաջնորդն Էրդողանին նախազգուշացրեց…

Իրանի հոգեւոր առաջնորդ եւ ղեկավար Ալի Խամենեին հուլիսի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում Անկարային նախազգուշացրել Է զերծ մնալ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություն սկսելուց:

«Այդ մտադրությունն իրոք վնաս կպատճառի թե՛ Սիրիային, թե՛ Թուրքիային, ինչպես նաեւ ամբողջ տարածաշրջանին»,- ասել Է Խամենեին, որի խոսքը մեջբերում Է IRNA գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Սիրիական հարցերը պետք Է լուծվեն երկխոսության միջոցով, եւ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք Է այդ խնդիրը լուծեն բանակցությունների միջոցով»,- նշել Է նա:

Հուլիսի 2-ին Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիայի ղեկավարությանը մեղադրել Է, որ փորձում Է «մտացածին պատրվակով արդարացնել պատրաստվող ներխուժումը Սրիայի տարածք»: Նրա խոսքով՝ Անկարայի գործողություններն իրենցից ներկայացնում են «միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության, ինչպես նաեւ բարիդրացիության սկզբունքների կոպիտ խախտում»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել Է, որ հանրապետության զինված ուժերը մտադիր են նոր անդրսահմանային գործողություն իրականացնել Սիրիայի հյուսիսում՝ Թել Ռիֆաթում եւ Մանբիջում, իսկ այնուհետեւ ռազմական գործողությունները, նրա խոսքով, կընդգրկեն Այն Էլ Արաբը եւ Այն Իսսան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

lragir.am

(Visited 162 times, 1 visits today)